Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ՍՀՀԿ-ն նախաձեռնում է քարտեզագրել պատմական Սյունիքի հին և նոր բնակավայրերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է քարտեզագրել պատմական Սյունիքի հին և նոր բնակավայրերը: Ժամանակ առ ժամանակ կհրապարակվեն քարտեզները, որոնք ենթակա կլինեն ճշգրտումների և լրացումների:

Քարտեզագրման հեղինակը Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի անդամ Սերգեյ Ջհանգիրյանն է, ով ամբողջացրել է Ղարադաղի հայկական բնակավայրերի քարտեզը: Հին և նոր բնակավայրերի քարտեզագրումը դժվարին և երկարաժամկետ աշխատանք է, որի ամբողջացման համար անհրաժեշտ են տեխնիկական և մասնագիտական հնարավորություններ:

Հանրության ուշադրությանն ենք ներկայացնում դրանց մի մասը:

Միաժամանակ խնդրում ենք օգնել խորհուրդներով՝ լրացնելու, ճշգրտելու բնակավայրերի տեղն ու անվանումները, աղբյուրը: Շնորհակալ կլինենք նաև, եթե առաջարկվեր քարտեզագրման հաջողված ծրագիր, որով հնարավոր կլինի հանրայնացնել պատմական Սյունիքի բնակավայրերը: Մենք աշխատում ենք Google Earth Pro ծրագրով, որի հնարավորությունները և առցանց դարձնելը ունեն սահմանափակումներ:

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել