Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ժամանակն է Մոնթեին զրկել ազգային հերոսի կոչումից․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

«Սա Հայաստանն է եւ վերջ»,֊ ասում էր Լեոնիդ Ազգալդյանը եւ արյունով ստորագրեց իր ասածի տակ։

«Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։»,֊ ասում էր Մոնթեն, եւ արյունով ստորագրեց իր ասածի տակ։

«Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետեւ մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,-նշել էր Դուշման Վարդան, եւ ստորագրել իր ասածի տակ իր արյունով:

Եւ այս շարքը կարելի է երկար շարունակել։

Հարմարվելով առկա իրողությանը՝ մենք առաջին հերթին դավաճանեցինք այս տղերքին, ովքեր 90-ականներին հակադրվեցին միջազգային ճնշումներին եւ կերտեցին Հայաստանի Անկախությունը ազատագրված Արցախով։Իրենք դա կարողացան անել, որովհետեւ պատրաստ էին արյունով ստորագրել իրենց ասածների տակ։Հիմա ով հարմարվում է առկա իրավիճակին, ով համարում է, որ Նիկոլի ստորագրությամբ հանձնած հողերը ադրբեջանական են, նադավաճանում է վերը նշված տղերքին, դավաճանում է իր իսկ ինքնությանը, դավաճանում է բոլոր ժամանակների հայ զինվորին,դավաճանում է մեր բոլոր 6000 զոհերին, ովքեր վստահ էին, որ իրենցից հետո, իրենց նման, մենք էլ կգնանք մինչեւ վերջ։

Բայց մենք ցնծությամբ ընդունելով Նիկոլի դավաճանությունը, արտաբերելով «դրանք ադրբեջանական տարածքներ են» նախադասությունը, դավաճանեցինք ինքներս մեզ։Այսօր Նիկոլը տոնում է Հայաստանի Անկախությունը, բայց այսօր տոնվում է մեր դավաճանությունը մեր իսկ էությանը, ինքնությանը։ Որովհետեւ մենք արժանի չենք անկախության մարտիկներին, Լեոնիդին, Մոնթեին, Վարդանին, Բեկորին եւ բոլոր բոլորին։

Հիմա ժամանակն է հանել Մոնթեի նկարները դպրոցներից, զրկել նրան ազգային հերոսի կոչումից, եթե գնում ենք «այդ տարածքները ադրբեջանական են» ճանապարհով։ Սա այլեւս Հայաստան երկիրը չէ։ Սա ստրուկի, վախկոտի երկիրն է, որովհետեւ Հայը քաջ է եւ արդար եւ անհանդուրժող ստորացումին։Ընդունեցե՛ք Բաբելոնի աստվածներին։

Բայց իմացեք, Հայկը՛ գալու է։ Եվ նա բոլորիս մեջ է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել