Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հավելվածներ մարդու ծուլության հաշվին․ Վագան Դիլբարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Վերջերս Ճապոնիայում իր գործունեությունն էր սկսել Mezamee հավելվածը, որը քարտից գումար է հանում, եթե օգտատերը ժամանակին տնից դուրս չի գալիս։ Օգտատերը տունը նշում է Google Maps ու եթե նա իր տնից չի հեռանում 100 մետր, ապա հավելվածը գումար է գանձում, հավելվածի տերերն այդպես են գումար աշխատում։

Ինչու՞մն է թրենդը։ Նրանում, որ շատ մարդիկ գրանցում են ֆիթնեսի, բայց չեն գնում, թրեյնինգի, բայց էլի չեն գնում և այլն ու մի բզող հանգամանք է պետք, որպեսզի մարդիկ իրենց տեղից վեր կենան ու գնան ինչ-որ մի բան անելու։ Այսպես է, մինչև չես ցավեցնում, տեղից շարժվող չկա և հավելվածը գումար է գանձում նրանից, ով տնից դուրս չի գալիս։ Ինչ-որ մի բան կորցնելն ամենաուժեղ ստիմուլներից մեկն է մարդկանց համար, որն էլ հանդիսացել է հավելվածի ստեղծման հիմքը։

Նման իդեայով արդեն մի քանի բիզնեսներ կան՝

Գոյություն ունի զարթուցիչ, որը մարդու հաշվից գումարն ուղարկում է բարեգործական հիմնադրամին, եթե նա զարթուցիչի զանգից հետո սեղմում է Snooze։

Մեկ այլ բիզնես՝ Future-ը, որը մարզչին ուղարկում է օրվա ակտիվությունը, եթե ակտիվությունը թույլ է լինում, մարզիչը զանգում է։ Անցած տարի 24 մլն դոլար ներգրավել էին։

GoFuckingDoIt-ը, նույնպես եթե նպատակին ու վերջնաժամկետին չեք հասցնում, քարտից գումար է գանձում։

Մի խոսքով, իդեաներ էին, որոնք սկսել են գործել մարդու ծուլության հաշվին։

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել