Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայ գիտնականները ստեղծել են հայերենով արհեստական ձայն, խոսքի ճանաչում և մեքենայական թարգմանություն․ Ազգային արագացման հանրային նախաձեռնություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Machine learning 3 step infographic, artificial intelligence, Machine learning and Deep learning flat line vector banner with icons on white background.
6 Views

Դարիս ամենավտանգավոր ու նենգ միֆն այն է, որ իբր միայն ֆինանսապես հզոր ազգերը կամ վերազգային կորպորացիաները կարող են զարգացնել տեխնոլոգիաներ։

Դա բացարձակ սուտ է, որն առավելապես հետևողականորեն ու միտումնաբար արդեն 3 տասնամյակ արմատավորվում է Հայաստանում, որպեսզի սովորական հայ մարդը ջնջի իր հիշողությունից արարման փառավոր էջերը, չկարողանա այլևս օգտագործել իր բնատուր արարչագործական ընդունակությունները և օգտվել արդի աննախադեպ հնարավորություններից, տեխնոլոգիական հարթակների և գործիքների հասանելիությունից։ Դժբախտությունն այն, որ այդ մանիպուլյատիվ կեղտոտ խաղերին գիտակցաբար թե անգիտակցաբար մասնակից են դարձել նաև բուտաֆորիկ «Երրորդ Հանրապետության» գիտատեխնիկական կառույցները, որոնց «տվեք մեզ ֆինանսներ» միակ և անփոփոխ պահանջը անընդհատ հնչում է բոլոր անկյուններում, գրեթե բոլոր լրատվամիջոցներով։ Դե, եթե խոշոր գումարներ չկան, ուրեմն ոչինչ չանելու լավագույն պատճառաբանությունը կգործի անխափան` բուտաֆորիայի դասական կանոներով։ Դժբախտաբար կախվածության ու ստորադասվածության այս հոռի երևույթը համատարած է արատավոր ու հոգեվարքի մեջ գտնվող համակարգի համար։ Միթե՞ կարելի է զարմանալ, եթե անգամ հայրենիքի պաշտպանության երդում տված բանակային հրամանատարությունը հրաժարվում է կատարել սահմաններ պաշտպանելու իր սուրբ պարտականությունը՝ հրավիրելով օտարերկրյա զինված ուժերի։

Մեր նախաձեռնությունը իր կարճ գոյության ընթացքում արդեն մի քանի անգամ ապացուցել է իր պրակտիկ գործունեությամբ և մասնավորապես ռեալ արդյունքներով, որ առանց ֆինանսական կարողությունների, պետական կամ հանրային ֆորմալ՝ ձևական ու փքուն կառույցների աջակցության կարելի է մշակել առաջադեմ ու մրցունակ տեխնոլոգիաներ։ Նեյրոցանցերի օգնությամբ մենք սինթեզել ենք հայերենով արհեստական ձայն, խոսքի ճանաչում և մեքենայական թարգմանություն ոչ պակաս որակի, քան մեր օրերում տրամադրում են աշխարհի տեխնոլոգիական գիգանտները։ Եւ նշենք, որ մենք ամենևին միայնակ չենք և աշխարհում կան բազմաթիվ տեղական ոչ «ակադեմիական» կառույցներ և նախաձեռնություններ, որոնք ապացուցել են իրենց մրցակցային առավելություն հեգեմոն ուժերի դեմ պայքարում։ Լավագույն օրինակները գտնվում են մեր տարածաշրջանում։ Պաղեստինյան, լիբանանյան, սիրիական, իրաքյան և անգամ եմենյան արտադրության նորագույն տեխնոլոգիական սարքերը պակաս մրցունակ չեն, քան հակառակորդ տերություննների միլիոնավոր ու միլիարդանոց արժեք ունեցող տեխնիկական/տեխնոլոգիական տեսականին։

Իհարկե այդ նկատելու համար անհրաժեշտ է մանիպուլյացիայի չենթարկված բանականություն և ինքնուրույն մտածելու տարրական ընդունակություն։Այժմ մենք գնում են մեր վերջին թվային գործիքի՝ մեքենայական թարգմանության կատարելագործման ճանապարհով, որ թույլ կտա իրականացնել «Թարգմանչաց 5․0» շարժումը շատ արագացված ու մեքենայական ճանապարհով։ Նաև նրա ռեալ արդյունքներով նախատեսում ենք կառուցել զուտ ազգային, առավելագույնս պաշտպանված, ամբողջապես հայաստանակենտրոն, զարգացման ծրագրերի մշակման աշխատանքային միջավայր հանդիսացող ցանց։ Իսկ վերջնական նպատակը ՀԱՎԱՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ մշակումն է, որն արագացման, տեխնոլոգիական առաջադիմության, համընդհանուր մեքենայացման այս դարաշրջանում, երբ անհատը դարձել է չափից դուրս խոցելի տեխնոլոգիաների առջև, պետք է օգնի մեզ ՀԱՎԱՔԱԿԱՆ մոդելով դիմակայել այսօրվա (անհատի մակարդակով) ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ փորձություններին և կանգնել արժանապատիվ զարգացման ռելսերի վրա։Հարգելի հայրենակիցներ, եթե ձեզ համար դյուզն անգամ կարևոր է ազգային արժանապատվությունը, սեփական ազգի ու ձեր իսկ ժառանգների հանդեպ անմիջական պատասխանատվությունը, օգնեք մեզ կատարելագործել մեր այս վերջին թվային գործիքը՝ հայերեն պարզ տեքստերի պարզ խմբագրման միջոցով։ Ձեր մասնակցությամբ դուք կօգնեք մեզ արագացված տեմպերով լրամշակել տեխնոլոգիական առաջադիմության այս չափազանց կարևոր գործիքը, որպեսզի մենք կարողանանք օր առաջ ձեռնամուխ լինել ազգային ցանցի կառուցմանը հայտարարված նպատակներով։

Դուք կզգաք, թե ինչ էներգետիկ հրաբուխի զգացում և խանդավառություն է առաջացնում մեր ամենամեծ ու անդավաճան ազգային արժեքի՝ մայրենի լեզվի հետ աշխատանքը, որն այս խառնակ ու փոթորկալից ժամանակներում մեր հենման գլխավոր կետն է։ Անշուշտ կամավորական սկզբունքներով հավաքական նպատակների իրականացում շատ ավելի վեհ է և անանձնական, սակայն կոնկրետ այդ դեպքում մեր կամավորները ստանալու են պրակտիկ արդյունքներ իրենց համար։ Մեր նախաձեռնությունը մտադիր է անվճար հիմունքներով կամավորներին, իսկ հետագայում ազգային ցանցի բոլոր օգտատերերին տրամադրել բոլոր թվային գործիքները տարատեսակ անձնական հավելվածների տեսքով։ Այդ գործիքները ոչ միայն էապես կթեթևացնեն առօրյա գործնական և անձնական հաղորդակցությունը, այլև լինելով համակարգաստեղծ՝ հնարավորություն կտան կառուցել նոր՝ էլ ավելի արդյունավետ ու արդար տնտեսական, հասարակական, կրթական ու մշակութային համակարգ։ Առաջին անգամ աշխարհում հանրությունն անհատապես զինված կլինի գերժամանակակից գործիքներով՝ կախված չլինելով վերազգային և արտաքին կառավարման այլ ուժերի մանիպուլյատիվ քմահաճույքներից։ Կերտենք մեր հայրենիքի նորագույն հաղթական պատմությունը միասին։

Ազգային արագացման հանրային նախաձեռնություն ֆեյսբուքյան էջից

Գիտական աշխատանքների առավել մանրամասն գործունեությանը կարող եք հետեւել այս հղումով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել