Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ավարտվեց Գորիսի թաղամասերը ներկայացնող թիմերի միջև մինի ֆուտբոլի բակային մրցաշարը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Ավարտվեց «Գորիսի Մանկապատանեկան Մարզադպրոցի» կազմակերպած և օգոստոսի 23-ին մեկնարկած մինի ֆուտբոլի բակային մրցաշարը, որին մասնակցում էին Գորիսի թաղամասերը ներկայացնող թիմերը։

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբերով՝ 2007-2008թթ. և 2009-2010թթ. ծնված պատանիների միջև։

Մրցաշար անցավ լարված և հետաքրքիր պայքարում։ Թիմերը ցուցադրեցին բավականին դիտարժան խաղ։

2007-2008թթ. ծնված պատանիների պայքարում ավելի ուժեղ գտնվեց Գորիսի կենտրոնը ներկայացրած «Սյունիք» թիմը և զբաղեցրեց առաջին տեղը։

2009-2010թթ. ծնված երեխաների պայքարում առաջին տեղ զբաղեցրեց Գորիսի կենտրոնը ներկայացրած «Զանգեզուր» թիմը։

Տարիքային խմբերում առաջին տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին փոխանցիկ գավաթներով և առաջին կարգի պատվոգրերով։

Պատվոգրեր ստացան նաև 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը։

2007-2008թթ.

🥇«Սյունիք» (Կենտրոն)

🥈«Ավարայր» (Կամարի)

🥉«Չերեմուշկա» (Գետափնյա)

2009-2010թթ.

🥇«Զանգեզուր» (Կենտրոն)

🥈«Սարդարապատ» (Վանքի տափ)

🥉«Չերեմուշկա» (Գետափնյա)

Իրենց լավագույնս դրսևորած մարզիկները ստացան հավաստագրեր։

2007-2008թթ.

✅Լավավագույն խաղացող ճանաչվեց

Դավիթ Արզումանյանը

✅Լավագույն ռմբարկու

Նարեկ Գալստյան

✅Լավագույն դարպասապահ

Սամվել Նարինյան

✅Լավագույն պաշտպան

Յուրի Հովհանիսյան

✅Լավագույն կիսապաշտպան

Գևորգ Սահակյան

✅Լավագույն հարձակվող

Գոռ Աթայան

2009-2010թթ.

✅Լավագույն խաղացող ճանաչվեց

Արման Հովհաննիսյանը

✅Լավագույն Ռմբարկու

Արման Հովհանիսյան

✅Լավագույն դարպասապահ

Սուրեն Բակունց

✅Լավագույն պաշտպան

Տիգրան Սողոմոնյան

✅Լավագույն կիսապաշտպան

Տիգրան Գյուլանբարյան

✅Լավագույն հարձակվող

Դավիթ Աթասունց

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել