Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Խորհրդային քարտեզները չեն բխում Ադրբեջանի շահերից․ Սոնա Նազարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1921-1936թթ ՀԽՍՀ տարածքային կորուստները ԽՍՀՄ վարչական մաս
13 Views

Սոնա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Թողնենք մի կողմ, որ սահմանազատումը Հայաստանի և ադրբեջանի միջև որոշվել է բարձր ատյանների կողմից՝ ԱՄՆ նախագահի իրավարար վճիռ և Ազգերի Լիգայի որոշում, որ խորհրդային Հայաստանը պետություն չէր, ինչպես նաև չէր ադրբեջանը, որ Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը ադրբեջանին հանձնելը եղել և մնում է անօրինական, որ…. այդ մասին շատ եմ խոսել, տեսանյութեր ունեմ, /որոնք ցավոք թուրքերն ավելի շատ են դիտում, քան հայերը/: Այսքանով հանդերձ, անդրադառնանք ոմանց սիրած խորհրդային քարտեզներին: Նայեք այս քարտեզներին՝ ամեն ինչ պարզ է, քարտեզների թվականները գրել եմ, խորհրդայնացումից հետո անգամ ՀԽՍՀ-ն ունեցել է 31000քկմ տարածք, անկլավներ չեն եղել, Արծվաշենը անկլավ չի եղել, ԼՂԻՄը կպած է եղել ՀԽՍՀ-ի հետ, ՙՙվիճելի՚՚ տարածքները մերն են եղել….Հիմա հաջորդը՝ Հայաստանի և ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունները պետություններ չեն եղել, եղել են ԽՍՀՄ/ մայրաքաղաքը՝ Մոսկվա/ վարչական միավորներ, որոնց միջև սահմանազատումներ չեն արվել, ընդամենը վարչատարածքային փոփոխություններ են արվել ներքին որոշումների հիման վրա: Հիմա էդ ապօրինի որոշումներով պե՞տք է թշնամուն հանձնենք մեր օրինական պատկանելիք հայրենիքը: Հաջորդ փուլով էլ ուզելու է/վաղուց ուզում է/ Զանգեզուրը, Սևանն ու Երևանը, որոնք հայտարարում է իր պատմական տարածքներ: Ու դուք լռում եք: Է՞դ էլ եք տալու:

… Էս ուր ենք գնում…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել