Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայաստանի և Արցախի վերջնական կործանման խարանը լինելու է բոլորինս անխտիր. Արմեն Աշոտյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նախորդ ֆոտոկոլաժը, որ տեղադրեցի էջիս, բայց որի հեղինակը ես չեմ, բուռն արձագանք ստացավ:

Ի սկզբանե պարզ էր, որ 2018-ի ապրիլին փողոցներ փակած և սրիկային իշխանության բերած, իսկ հիմա իրականության հետ առերեսվող մարդկանց համար այն դառը պիտի լիներ:

Ուղիղ ասեմ:

Ես չեմ մեղադրում միայն 2018-ին կապիտուլյանտի կեղծիքներին, մանիպուլյացիաններին ու ստերին հավատացած մարդկանց:

2018-ի մեջ բոլորն իրենց չափ մեղքն ունեն, այդ թվում՝ ես:

Թեպետ իշխանազավթման առաջին իսկ օրերից ընկերներիս հետ միասին փորձել եմ բացել մարդկանց աչքերը, հասցնել ճմարտությունը, կանխել աղետը:

Ու դրան ի պատասխան ստացել եմ սև ժապավեններ, սեփական անձիս թաղումներ, դագաղներ, հայհոյանքներ ու տնկած մատեր:

Ինչևէ, շատերը կույր էին, խուլ, չարացած, սանձարձակ, բայց “հպարտ”:

Սակայն հիմնական մեղավորը մարդկանց հույզերի վրա գիտակցաբար խաղացած, օտար շահեր սպասարկող, աճպարար և դեմագոգ Նիկոլն էր և իր խմբակը, որ անբարո կերպով շահարկեց մարդկանց հոգնածությունն ու հույզերը, սպասելիքներն ու հավատը, գեներացրեց անսահման ու փուչ ատելություն, համատարած կուրություն և խլություն, մաղձ ու չարություն:

Ու որևէ մեկին մեղադրելուց առաջ, որ նա ձեզ մոլորեցրեց, օգտագործեց ու խաբեց, մեղադրեք նախ ինքներդ ձեզ, հետո՝ Նիկոլին, հետո նոր գուցե ինձ ու իմ ընկերներին, եղանակին, այլմոլորակայիններին, 5G կապին և պատվաստանյութերին:

Այսօր, հատկապես՝ հունիսի 20-ից հետո, սրիկային սատարող մարդկանց մեղադրելու իրավունք ես ունեմ: Մեղադրելու, բայց ոչ վիրավորելու:

Ու պիտի կրկնեմ, որ եթե նոյեմբերի 9-ը կապիտուլյանտ Նիկոլի խարանն էր, ապա հունիսի 20-ը իրեն ճնշումներով, վախից, հոժարակամ, հաճույքով կամ կեղծիքներով ընտրած հարյուր հազարների:

Հ.Գ. Ավաղ, Հայաստանի և Արցախի վերջնական կործանման խարանը լինելու է բոլորինս անխտիր: Նավը սկելուց հետո ինձ չի սփոփելու այն փաստը, որ խիղճս մաքուր էր ու պայքարս՝ ազնիվ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել