Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սյունիքի ճանապարհների շրջափակումը ոտնահարում է նաև Իրանի, Ռուսաստանի և ԵՄ շահերը. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Սյունիքի ճանապարհներին Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիվ և լկտի գործողությունները միտված են ոչ միայն Հայաստանի դեմ՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ամեն գնով ստանալու մտասևեռման իրականացման նպատակով, այլ հստակ մարտահրավեր են նաև տարածաշրջանային և համաշխարհային հզոր դերակատարների համար։

Ակնհայտ է, որ նման գործողությամբ Բաքվի վարչախումբը ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի, Ռուսատանի և Եվրոպական Միության շահերը։

Հակաիրանական ուղղությամբ փորձ է կատարվում ոչ միայն սահմանափակելու այս երկրի աշխարհաքաղական և տնտեսական մանևրի տիրույթը միջազգային ելքերի առումով՝ ըստ էության, Թեհրանին զրկելով դեպի հյուսիս իրանական ելքի՝ ադրբեջանաթուրքական փաստացի միասնական տարածքի այլընտրանք Հայաստանի տարածքն օգտագործելու հնարավորությունից, այլ նաև ուղղակի սպառնալիք է ստեղծվում Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային հանգույցի ծրագրի և Իրան-ԵԱՏՄ ցամաքային կապի համար։

Հակառուսական ուղղությամբ ջանքեր են գործադրվում զրոյացնելու ռուս սահմանապահների վճռորոշ ներկայության և Սյունիքի այս հատվածի ճանապարհների անվտանգության փաստացի երաշխավոր լինելու հանգամանքը՝ փորձելով ոչ միայն իմիջային հարված հասցնել Մոսկվային, այլ նաև խաթարել ԵԱՏՄ-ի՝ իրանական ուղղությամբ ընդլայնման ռուսական հեռագնա ծրագիրը։

Եվրոպական հատվածում փորձ է կատարվում անկայունության խթանմամբ տապալել այն մտադրությունները, որոնք կապված են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ծրագրին Եվրամիության աջակցության հետ, որն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կարևոր բաղադրիչ։

Այս առումով մեզ համար անվտանգային խոշոր սպառնալիքին զուգահեռ, Հայաստանը հնարավորություն է ստացել դաշնակից, բարեկամ և գործընկեր պետությունների հետ գերակտիվ ու ճշգրիտ աշխատանքով Բաքվի բռնապետի համար ստեղծել, պատկերավոր ասած, միջազգային դժոխք՝ մինչև Հայաստանի հզորացումը փակելով վերջինիս և նրա մեծ եղբոր՝ էրդողանական վարչախմբի սյունիքյան ախորժակը։

Վարդան Ոսկանյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել