Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով աուտոիմուն հեպատիտի դեպքեր են գրանցվել. Արեն Ներսիսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Բժիշկ Արեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վերջին շրջանում նկարագրվել են աուտոիմուն հեպատիտի դեպքեր COVID-19-ի վակցիանացիաներից հետո ( Pfizer-BioNTech BNT162b2 mRNA): Մեկ դեպք դիտվել է վակցիանացիայի սխեմայի ավարտից 1 շաբաթ անց, մեկ այլ դեպքում հիվանդություն ախտորոշվել է առաջին դեղաչափի ներարկումից հետո: Բոլոր դեպքերում բացառվել են լյարդի վնասման ալտերնատիվ պատճառները` սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտները, դեղ ինդուկցված վնասումները, մետաբոլիկ հիվանդությունները: Աուտոիմուն հեպատիտ ախտորոշումը դրվել է բիոքիմիական, սերոլոգիական, հիստոլոգիական քննությունների իրականացումից հետո համապատասխան աուտոիմուն հեպատիտի վարման միջազգային խմբի կրիտերիաների: Նախկինում համանման կերպ նկարագրվել են աուտոիմուն հեպատիտի դեպքեր հեպատիտ Ա-ի և գրիպի վակցիանացիաներից հետո: Վիրուսային վարակները (ցիտոմեգալովիրուս, Էպշտեյն Բարրի վիրուս, SARS CoV2) և վակցիանացիաները կարող են նպաստել աուտոիմուն հեպատիտի մանիֆեստացիային գենետիկ նախատրամադրված անձանց շրջանում: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի և COVID վակցինացիաների թվի աճը պետք է կասկածել աուտոիմուն հեպատիտիտի հնարավորության մասին լյարդի վնասմամբ պացիենտների շրջանում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել