Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իմ ու քո երեխու անվտանգությունը իմ ու քո կրթվելուց ու մարզվելուց է կախված. Մայիս Մարգարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Մայիս Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ասում էլ էր Սևակը, որ ՄՈԲ-ը անպատրաստ ա ու օգուտ չտալով, նույնիսկ վնաս տալով 18 տարեկաններին, անիմաստ զոհվում ա, կրավորական զոհ դառնում․․․

Քի՞չ էր էս ամենը, որ եկավ գլխներիս, թե՞ գնանք մարզվենք։

Ավարտեցի ՈՄԱ-ի մեթոլոգիայի հենքի վրա ՊՈԳԱ ռազմահայրենասիրական ՀԿ-ի եռամսյա կուրսը, 3 ամսում 3 անգամ ավելի շատ բան սովորացրեցին, քան 2 տարի բանակում․․․ Գալիս էին շատ աղջիկներ, դպրոցականներ, հասակով մարդիկ, աշխատող, չաշխատող․․․ Դառանք ընտանիք, իսկ էս ամենը դարձավ ապելակերպ․․․

Ֆիզիկականս նենց ա, որ 5 կմ վազում եմ հաղորդում լսելով, չեմ էլ հասկանում, թե ոնց պրծավ դիստանցիան, կրակային քննությանը 10-ից 9 խփեցի, ալպինիզմի մասով իջնում եմ հսկայական ժայռերից, ճիշտ առաջին բուժօգնության մասով արդեն իսկ հասցրել եմ օգնել հարազատիս, ով ջարդեց ոտքը․․․ Գոյատևման հմտություններ եմ ստացել, ռազմական քարտեզագրության հիմունքներ գիտեմ․․․ Մի քիչ ավելի ինքնավստահ եմ զգում ինձ ու օգտակար․․․

Մարզվեք, ժո՛ղ, էս Ազգ-Քյաբաբ, Երկիր-Մանղալը պետք ա դառնա Ազգ-Բանակ, Երկիր-Ամրոց․․․ Իմ ու քո երեխու անվտանգությունը իմ ու քո կրթվելուց ու մարզվելուց ա կախված․․․ #միձեռքովկրթվել#միձեռքովկռվել

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել