Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Աֆղանստանի զարգացումներում Թուրքիայի դիրքերը թուլացել են. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Լուսանկարը՝ BBC-ից
5 Views

Աֆղանստանի զարգացումներում Հայաստանի շահերի առումով միակ դրական կետն այս պահին էրդողանական Թուրքիայի դիրքերի թուլացումն է և վերջինիս շահերի վտանգումը, որն առնվազն արտահայտվում է հետևյալ երեք հատվածներում՝

1․ Քաբուլի օդանավակայանում թուրքական զինուժի տեղակայման այլևս անհնարինությունը։

2․ Թուրքիայի կողմից աջակցություն վայելող ուզբեկ գեներալ Ռաշիդ Դոստումի փախուստն Ուզբեկստան, և նրա կողմից ղեկավարվող զորամիավորման ամբողջական քայքայումը։

3․ Թուրքիայի «կնքահայրությամբ» 2018թ․ գործարկված, այսպես կոչված, Լաջվարդի միջանցքի խափանումը։

Միևնույն ժամանակ իրավիճակը շտկելու համար էրդողանական վարչակարգն ունի որոշ համեմատաբար թույլ շանսեր, որոնցից կարծում եմ՝ անպայմանորեն կփորձի օգտվել՝

1․ Թալիբների հետ ուղղակի բանակցությունների միջոցով համաձայնության կայացման փորձ առնվազն Լաջվարդի միջանցքի հարցով։

2․ Թալիբների հետ համաձայնության գալու փորձ վերջիններիս վրա ազդեցություն ունեցող Պակիստանի և Կատարի միջոցով։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Թուրքիային Աֆղանստանում չեն ուզում տեսնել ոչ միայն «Թալիբանը», այլ նաև Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան։

Վարդան Ոսկանյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել