Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ռազմավարական մտածելակերպ կամ Հայաստանի մարզերի զարգացումը այլընտրանք չունի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

«Բաբելոնի ամենահարուստ մարդը» գրքում մի դրվագ կա, երբ գրքի հերոսը իր ընկերներին բացատրում է, թե ինչու պետք է հենց հիմա ձեռք բերել քաղաքի պարիսպներից այն կողմ գտնվող հողերը, չնայած դրանք այս պահին ոչ մի տեսանկյունից գրավիչ չեն: Մյուս կողմից էլ փաստը է, որ քաղաքը ընդլայնվում է ու մի օր կարիք է առաջանալու պարիսպները առաջ տանելու ու այդ ժամանակ այդ «ոչ գրավիչ» հողերը կհայտնվեն քաղաքի սահմաններում ու նրանց նշանակությունն ու արժեքը կտրուկ կբարձրանա:

Հիմա, Հայաստանի պարագայում, հաշվի առնելով որ մեր երկրի սահմանները պահպանում են սահմանապահ և սահմանամերձ բնակավայրերն ու մարզերը, պետք է ամեն ինչ անել, որ 10-15 տարվա կտրվածքով այդ բնակավայրերի կենսամակարդակը հավասարվի Երևանին: Ավելին, սահմանների վրա ապրողների կյանքի որակը պետք է ավելի լավը լինի, քան Երևանինը:

Սա ոչ թե տնտեսական հարց է, այլ երկրի անվտանգության և երկրի հեռանկարային ընդլայման: Մենք պետք է նայենք պարիսպներից այն կողմ, որը չենք արել դարեր շարունակ: Մեր պատմությունը բազմիցս ապացուցել է ռազմավարական հորիզոնների բացակայությունը մեր մտածելակերպում:

Հայաստանի մարզերի կտրուկ զարգացումը այլընտրանք չունի: Ռեսուրսների բացարձակ մեծամասնությունը պետք է ուղղել դեպի մարզեր` ինչքան Երևանից հեռու, այնքան ավելի հզոր աջակցություն: Ենթակառուցվածքներ, արտադրություններ, լոգիստիկ կենտրոններ, ՏՏ հաբեր, մշակույթային կենտրոններ, կրթական համալիրներ…. ամեն ինչ ավելին քան պարզ է: Մնում է այն վերածել գործողությունների, դարձնել չափելի ու անցնել գործի….

Ավելի ամուր ու բարձր պարիսպներից Հայաստանի սահմանների ընդլայնման հորիզոնները ավելի պարզ ու հստակ են երևում:

#ռազմավարություն#Հայաստան🇦🇲🇦🇲🇦🇲

Սամվել Գևորգյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել