Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայաստանում հայ գիտնականների կողմից ստեղծվում են աշխարհում լավագույններից հանդիսացող տեխնոլոգիաներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Արտավազդ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

🇦🇲🚀5 տարի առաջ, Հայաստանում ստեղծեցինք աղմուկի հեռացման՝ աշխարհում լավագույն տեխնոլոգիան, որը միչև օրս որակապես գերազանցում է Microsoft, Google,և Zoom-ի լուծումներին։

Այս շաբաթ բախտ վիճակվեց տեսնելու այլ հայ գիտնականների և հետազոտողների կողմից ստեղծված միանգամից վեց լուծում, որոնք կա՝մ աշխարհում լավագույնն են , կա՝մ լավագույների շարքում։

1️⃣ Վիդեո զանգի ժամանակ մարդու արտաքին տեսքը բարելավող, ատամները սպիտակեցնող, դեմքը հարթեցնող ալգորիթմ։

2️⃣ Մարդու ձայնը կլոնավորող և նրա ձայնով տեքստը ձայնի վերածող տեխնոլոգիա։

3️⃣ Արհեստական բանականությամբ զբաղվող մասնագետների գործը մի քանի անգամ արագացնող համակարգ։

4️⃣ Մարկետինգի մասնագետների համար հաճախորդների լոյալությունը գուշակող պլատֆորմ։

5️⃣ Կարճատեսությունը, հեռատեսությունը, և ասիգմատիզմը բժշկական ճշգրտությամբ չափող բջջային հավելված։

6️⃣-երորդի մասին միայն կարող եմ ասել, որ աշխարհում այս երկակի նշանակության տեխնոլոգիայից ունեն գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և արդեն մենք։

Այո՜, այսօր Հայաստանում, հայ գիտնականների կողմից ստեղծվում են տեխնոլոգիաներ և ալգորիթմներ, որոնք միջազգային ասպարեզում կամ բացարձակ նորամուծություն են կամ լավագույն եռյակում են։

Առա՛ջ գիտություն,

Առա՛ջ տեխնոլոգիաներ,

Առա՛ջ ստարտափներ,

Առա՛ջ Հայաստան։ ❤️

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել