Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ֆրանսիայի «ռազմավարական նշանակության» օգնությունը Հայաստանին. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
AP Photo/Michel Euler
5 Views

Վերջապես Ֆրանսիայից ստանալու ենք «ռազմավարական նշանակության» օգնություն։ Բայց դա «Բայրաքթարներ» ոչնչացնող զենքը չէ, ինչպես միամտաբար հույս էին տածում շատերը, այլ մեր իսկ կյանքի և առողջության համար անհայտ հետևանքներով հղի 200,000 պատվաստանյութերի մեծ խմբաքանակ։

Իսկ ի՞նչ է կատարվում բուն Ֆրանսիայում։ «Համավարակի» կապակցությամբ մտցված են դաժան սեգրեգացիոն միջոցառումներ, որոնք ոտնահարում են չպատվաստվածների սահմանադրական ու մարդկային տարրական իրավունքները։ Ֆրանսիական հասարակության դժգոհությունն աճում է։ Անընդմեջ երրորդ շաբաթ օրն է, ինչ բոլոր գլխավոր քաղաքներում տեղի են ունենում ահռելի ցույցեր ընդդեմ կովիդային սահմանափակումների։ Մարդիկ պահանջում են ազատությունների և իրավունքների վերականգնում։ Ըստ պաշտոնական տվյալների, որոնք զգալիորեն նվազեցված են, անցած շաբաթ օրը 204,090 մարդ է բողոքի ցույցերի մասնակցել ամբողջ երկրով մեկ։ Սա 40,000-ով ավել է, քան նախորդ շաբաթ օրը։ Ըստ «Նյու-Յորք թայմսի», հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 40 տոկոսը (10-ից 4-ը) աջակցում են ցուցարարներին։ Այս հաշվարկներն, ըստ ամենայնի, նվազեցված են։

Իտալիայում ևս անցյալ շաբաթ և կիրակի օրերին, ըստ նվազեցված պաշտոնական հաշվարկների, բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 80,000 մարդ։ Գերմանիայում նունպես մեծ բողոքի ցույցեր են. 600 հոգի ձերբակալվել է։

Այնպես որ` Ֆրանսիայից շնորհակալություն հայտնելու ժամանակը դեռ չի եկել, դեռ ֆրանսիացիք իրենք իրենց կառավարության հետ կովիդային-հակակովիդային հարցերը չեն ճշտել։ Շնորհակալություն հայտնեք, երբ մի օր թշնամու դեմ կիրառվելիք զենք ու զինամթերք ստանաք, ոչ թե երկարաժամկետ ստուգումներ չանցած, անհայտ բաղադրությամբ պատվաստանյութեր։

Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել