Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տեղ համայնքում իրականացվող լայնածավալ աշխատանքներին կավելանա ևս մի քանիսը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Սյունիքի մարզի անվտանգության հարցերով միչգերատեսչական խորհրդի նիստը կազմակերպվեց Տեղ համայնքում, որի ընթացքում անդրադարձ եղան համայնքի խնդրահարույց հարցերին։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հանգամանորեն ներկայացրեց բոլոր բնակավայրերի ջրամատակարարմանը, ջրահեռացմանն ու ոռոգմանն առնչվող առկա խնդիրները, իսկ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ կայացած նիստին մի շարք հարցեր լուծում գտան։

Մոտ 85 մլն դրամով Խնածախի խմելու ջրագծի կառուցումից բացի ընթացք կտրվի նաև ներքին ցանցի բարեկարգմանը։

«Կարկաչուն» ծրագրի շնորհիվ ոռոգման ջուր կունենան մի քանի բնակավայր, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Քարաշեն և Արավուա բնակավայրերում կլուծվի խմելու ջրի ներքին ցանցի, դիտահորերի և ՕԿՋ֊ների հարցը։ Տեղի համայնքապետարանի կողմից «Վեոլիա Ջուր» ընկերությանը շինթույլտվությունն արդեն տրված է։ Հրատապ ծրագրով կվերանորոգվի Տեղի և Կոռնիձորի ոռոգման ջրի ներքին ցանցը։

Վաղատուրի դպրոցի սանհանգույցի բարեկարգման աշխատանքներն էլ կմեկնարկեն մոտ օրերս։

Աղբյուրը՝ ԼԱՍՏ լրատվական

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել