Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սոֆյա Հովսեփյանի պատգամավորական գործունեության ամփոփումը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Ահա և վերջ …

Սիրելի հայրենակիցներ , ինչպես գիտեք այսօր դադարեց իմ պատգամավորական գործունեության լիազորությունները և ինչպես տրամաբանությունն է ակնկալում, պետք է ամփոփեմ գործունեությանս և կփորձեմ այն ներկայացնել առավել հակիրճ, քանի որ ներկայացնելու շատ բան կա , իսկ կյանքը կարճ է անցած֊գնացածին երկար անդրադառնալու համար …

Այս երկուսուկես տարիների ընթացքում, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, փորձել եմ գործել առավելագույնը. լինել խնդիրների կողքին , հետևողականություն ցուցաբերել և լուծման հասնել մի շարք հարցերում,որոնք անլուծելի էին թվում, թե օբյեկտիվ և հաճախ նաև սուբյեկտիվ պատճառներով :

Լինելով ԳԿՄՍՍ մշտական հանձնաժողովում առավելագույն մասնակցություն եմ ունեցել գրեթե բոլոր կարևոր օրենքների մշակման, լրամշակման գործում , հեղինակել , համահեղինակել և առաջարկություններ եմ ներկայացրել մի շարք օրենքներում:

Երկու տասնյակից ավելի լսումներ, միջգերատեսչական քննարկումներ եմ կազմակերպել տարբեր հարցերի շուրջ, տարբեր ոլորտներին առնչվող(բաց քննարկումների տեսանյութերը առկա են ԱԺ կայքում): Առաջարկություններ եմ ներկայացրել կառավարություն մի շարք խնդիրների շուտափույթ լուծման համար , որոնց մեծ մասը իրենց դրական լուծումն են ստացել (բացառություն են առողջապահության նախարարության առնչվող որոշ հարցեր , որոնք չեն լուծվել , քանի որ սուբյեկտների անձնական շահագրգռվածությունը թույլ չի տվել ):

Պատգամավորական ողջ գործունեությանս ընթացքում , այո ունեցել եմ նաև տարաձայնություններ և հակառակ կարծիքներ , որոնք կապված են եղել բացառապես երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին (Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա, Ամուլսար և այլն , գրեթե բոլորը լուսաբանված են և գաղտնիք չէ ):

Բաց չեմ թողել ոչ մի հայտարարության ժամ կամ կառավարության հետ հարց ու պատասխան , որտեղ բարձրաձայնել եմ բացառապես երկրում տեղի ունեցող խնդիրներին առնչվող հարցեր, որոնք դուրս եմ բերել մարզային այցելություններիս ժամանակ :

Չեմ սահմանափակել գործունեությանս աշխարհագրությունը միայն իմ մարզով(Շիրակի մարզ), քանի որ գիտակցում եմ Շիրակի մարզի անվտանգությունն ու զարգացումը փոխկապակցված է ամբողջ երկրի անվտանգության և զարգացման հետ և գործել եմ այնտեղ, որտեղ եղել է կարիք: Իմ խնդիրը հայ մարդու բարեկեցությունն է և այն տեղանք չի ճանաչում :

Ամեն ամիս այցելել եմ մարզեր , գրեթե բոլորը , այդ թվում նաև Արցախ :

Այս ողջ ժամանակահատվածում, բացի օրենսդիրում իմ գործունեությունից, նաև զուգահեռաբար իրականացրել եմ մի շարք ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել , իմ , իմ ընկերների , նվիրյալ հայրենակիցների ներդրումների և ջանքերի շնորհիվ, որի համար շնորհակալ եմ (դպրոցների մասնակի վերանորոգում, առաջնագծի ինժեներական աշխատանքներ և հագեցվածություն, անօթևանների բնակարանային հարցեր, բժշկական կենտրոններում սարքավորումներով հագեցում և այլն: Առկա են գրեթե բոլոր փաստաթղթերը):

Գործունեությանս տրամաբանությունը իհարկե փոխվեց պատերազմից հետո , քանի որ մարտահրավերներն էլ փոխվեցին և բնական է , չեմ եղել անտարբեր և առավելագույն գործել եմ , թե տեղահանվածների , թե զոհված զինծառայողների, թե այս պահին ծառայող զինվորների հարցերի բարձրաձայնման և հնարավոր կարգավորման գործում: (իհարկե մի մասն ունեն դրական լուծումներ , մի մասն էլ ընդունել են ի գիտություն և մնացել է առաջարկի տեսքով , հուսով եմ ժամանակի մեջ լուծում կլինի) :

Ինչևէ, բավականին երկար ստացվեց և հնարավոր էլ չէ ամեն ինչ ներկայացնել , բայց ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ գործին ու ազնվությանը մինչև վերջ հավատացող մարդկանց , շնորհակալ եմ նաև այն չարախոսներին , ովքեր ամեն կերպ փորձեցին վարկաբեկել , չարախոսել ու արդյունքի չհասան , քանզի արդար մարդու դատավորն Աստված է :

Հաջողություն եմ մաղթում 8֊րդ գումարման ԱԺ այն պատգամավորներին , որոնք չեն զբաղվելու ժամավաճառությամբ և նվիրվելու են երկրի ու պետության ամրացման գործին:

Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց՝ թույլ տալով ընտրողին տեր կանգնելու իր քվեին և առերեսվելու իր ընտրածի հետ, քանզի գիտակցում եմ հարցերի լուծման բեռը վերցնելով իմ վրա , չեմ թողնում հարցի հասցեականությունը տեղ հասնի և առերեսում տեղի ունենա:

Խաղաղություն մեր երկրին , մեր ազգին , անփորձանք ծառայություն մեր զինվորներին , շուտափույթ վերադարձ մեր գերիներին, առողջություն հայրենքի համար կյանքը վտանգած մեր տղաներին:

Խոնարհումս զոհվածների շիրիմներին:

Շնորհակալ եմ…

Կհանդիպենք …

Սոֆյա Հովսեփյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել