Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի շրջափուլի դիմումները բաց են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

ImpactAim ANAU AgriTech Accelerator ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլի մասին.

🤔 Ունե՞ք ագրոտեխնոլոգիական ստարտափ։ Միգուցե ունե՞ք գաղափար, որը ագրոտեխնոլոգիական լուծում կառաջարկի։ Կամ միգուցե արդեն աշխատում ե՞ք լուծման ստեղծման վրա։

🚜 ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլին կարող են դիմել զարգացման բոլոր փուլերում գտնվող ստարտափները։ Եռամսյա ինկուբացիոն ծրագրին մասնակցելուց հետո կկարողանաք մասնակցել մրցույթին, որի ընթացքում կպայքարեք ավելի քան 20 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդի համար։

👉 Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://nationinaction.com/green-agritech-incubator-2021/

👉 Դիմումները ընդունվում են այստեղ՝ https://bit.ly/AgritechVol4

Ինկուբացիոն շրջափուլը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել