Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Խոստանում ենք մանրամասն իրազեկել մասնակից երկրների թիմերին Արցախյան պատերազմի ճշմարտությունը. Ուշու-Գունֆուի ֆեդերացիա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Տիգրան Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՇՈՒ-ԳՈՒՆՖՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Հարգելի հայրենակիցներ, ս.թ. հոկտեմբերի 1-3-ը, Բուրգաս քաղաքում /Բուլղարիա/ մեր ֆեդերացիայի հավաքական թիմը մասնակցելու է Ուշուի Եվրոպայի պաշտոնական առաջնությանը: Թիմը ուղեկցելու են ԱՐՑԱԽՅԱՆ 44 օրյա պատերազմին մասնակցած մեր ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ Վաստակավոր մարզիչ Հրայր Կարապետյանը և Տիգրան Չոբանյանը: Թիմի կազմում կան մասնակիցներ, որոնք նույնպես մասնակցել են ԱՐՑԱԽՅԱՆ 44 օրյա պատերազմին և մրցումներին մեկնելու են կռվելու հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՎԻ: Եվրոպայի առաջնության մեր բոլոր վաստակած մեդալները և մեր թիմի մասնակցությունը նվիրվում է այս պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին: Խոստանում ենք մանրամասն իրազեկել մասնակից երկրների թիմերին ԱՐՑԱԽՅԱՆ պատերազմի ճշմարտությունը:

Մրցումներին նախապատրաստության վերաբերյալ շարունակաբար կիրազեկենք:

ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել