Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հարգում են միայն ատամները սեղմած վճռականորեն պայքարողներին և հաղթողներին. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Մտովի փորձում եմ մոդելավորել մի վիճակ, որտեղ, դիցուք, Թուրքիան մատը մատին չխփելով, նեղանում է Ռուսաստանից, որ այն չի թողնում իրեն Սիրիայում տապալել Բաշար ալ-Ասադին, Իրանը նեղանում է ԱՄՆ-ից, որ այն հակադրվում է Իրաքի Քրդստանն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու իր ցանկությանը, Իսրայելը նեղանում է Իրանից, որ այն լռեյլայն հրթիռներ է տրամադրում պաղեստինցիներին, թալիբները նեղանում են Թուրքիայից, որ այն ցանկանում է վերահսկել Քաբուլի օդանավակայանը և այսպես շարունակ։ Ոչ մի մոդելավորում չի ստացվում, որովհետև նման բան ուղղակի լինել չի կարող։

Նրանցից ոչ ոք չի նեղանում և չի տրտնջում, որովհետև նեղացողների վրա նեղացնողները կամ նեղացնող դիտարկվողները նայում են քամահրանքով կամ արհամարհանքով, լավագույն դեպքում՝ խղճմտանքով կամ կարեկցանքով, իսկ դրանով ոչ մի խնդիր չի լուծվում։

Այս արևի տակ ոչինչ չի փոխվել․ հարգում են միայն ատամները սեղմած վճռականորեն պայքարողներին և հաղթողներին, իսկ մնացածները նույն այդ արևի տակ ապրելու իրենց տեղը չեն վաստակում։

#մահ_թշնամուն

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել