Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ֆեյսբուքը հավակնում է դառնալ մետատիեզերական ընկերություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Illustration by Alex Castro / The Verge Photo by Justin Sullivan / Getty Images
8 Views

Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն իր աշխատակիցներին հավակնոտ նոր ձեռնարկի մասին է պատմել: Նրա խոսքով ընկերության ապագան շատ ավելիին է միտված, քան փոխկապակցված սոցիալական հավելվածների և դրանց ապահովման համար ստեղծված սարքավորումների նախագիծն է: Դրա փոխարեն Ֆեյսբուքը փորձելու է ստեղծել փորձառությունների մաքսիմալիստական, փոխկապակցված համակարգ՝ մետատիեզերք:

The Vergecast-ին տված հարցազրույցում Ցուկերբերգն ասում է. «Մետատիեզերքի տեսլականը գրավել է շատ ընկերությունների, ողջ ոլորտը: Դուք կարող եք այն դիտարկել որպես բջջային համացանցի հետնորդ: Դա ակնհայտորեն որևէ մի ընկերության կողմից չի կարող կառուցվել, սակայն մեր հետագա գործունեության մեծ մասը, հուսով եմ, ներդրում կլինի դրա կառուցման գործում՝ շատ այլ ընկերությունների, ծրագրավորողների հետ համագործակցությամբ: Մետատիեզերքը մարմնավորված համացանցն է, որտեղ պարզապես բովանդակությունը դիտելու փոխարեն՝ դու նրա մեջ ես: Դու քեզ ներկա ես զգում այլ մարդկանց շրջանում, կարծես այլ տեղերում գտնվես՝ այլ փորձառություն ունենալով, որ ոչ միշտ է հնարավոր երկչափ հավելվածի կամ կայքէջի պարագայում, ինչպես օրինակ պարի կամ ֆիթնեսի տարբեր տեսակների դեպքում:

Շատ մարդիկ, մտածելով մետատիեզերքի մասին, պատկերացնում են զուտ վիրտուալ իրականություն, որը, կարծում եմ, նրա կարևոր մասն է լինելու: Սակայն մետատիեզերքը պարզապես վիրտուալ իրականություն չէ, այն հասանելի է լինելու թվային բոլոր հարթակներից՝ VR և AR, ինչպես նաև համակարգիչ, նաև բջջային սարքեր և խաղային սարքավորումներ:

Այն կարող է լինել եռաչափ, սակայն ոչ անպայմանորեն:

Ես հույս ունեմ, որ եթե լավ աշխատենք այս ուղղությամբ, կարծում եմ՝ առաջիկա մոտավորապես հինգ տարում՝ մեր ընկերության հաջորդ շրջափուլում, մենք արդյունավետորեն կփոխարկենք մարդկանց շրջանում մեր ընկերության մասին պատկերացումը սոցիալական մեդիա ընկերությունից մետատիեզերական ընկերության»:

Հոդվածն ու հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել