Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում. Վարուժան Գեղամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։

Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի տվյալով։

«Արդյոք թվարկված երկրները վտանգ ներկայացնում են Թուրքիայի համար» հարցի ժամանակ Հայաստանի մասին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է «այո»։ Այս տեսանկյունից Հայաստանից ավելի շատ թուրքերը վտանգ են սպասում միայն ԱՄՆ-ից և Իսրայելից։

Եթե համեմատենք նախորդ տարիներն անցկացված հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպես սպառնալիք մեծացել է։

Ինչի՞ մասին է սա վկայում։

◾ Հայաստանին թուրք հասարակության մեծագույն մասը համարում է թշնամական պետություն։

◾ Հայաստանի՝ որպես սպառնալիքի ընկալման աճը հուշում է, որ Թուրքիայում Հայաստանի և հայության դեմ թուրքական պետությունը իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։

◾ Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրվող նոր նախապայմանները «խաղաղության» և հարաբերությունների կարգավորման դիմաց հիմնվելու են նաև հենց այս հակահայկական տրամադրությունների վրա։

Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլիանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։

Առաջիկայում այդ ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է։ Այս հարցումն էլ հիշեցնում է, որ նույնիսկ Հայաստանը նվաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ խոսել հավասարը հավասարի պես։

#սյունիքիսպառնալիք

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել