Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Էս պահին ազգային օրակարգում մեկ իրական հարց կա` դիմադրությունը. Վարազդատ Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

ԴԻՄԱԴՐՈւԹՅՈւՆ

Հաշված մարդիկ են խոսում վերջին հարյուր տարում հայ ազգի գլխին բերվող ամենամեծ ու վտանգավոր ավանտյուրայի մասին:

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը մեկնարկել է: Այս գործընթացի արդյունքում կնքվելու է միջպետական պայմանագիր, որով կողմերը փոխադարձաբար ճանաչելու են միմյանց սահմանները, ըստ այդմ` տարածքները:

Սրան զուգահեռ «կոմունիկացիաների ապաշրջափակման» գործընթացը կմեկնարկի:

Կուլմինացիան լինելու է խաղաղության պայմանագիրը (ինչի մասին օրեր առաջ գաղտնազերծեց Ալիևը ու որևէ բացասական արձագանք չստացավ Հայաստանից), որը վերջակետ է դնելու մեր բոլոր ազգային նկրտումներին` Արցախ, Նախիջևան, Արևմտյան Հայաստան, Հայ դատ և այլն:

Դե սրանից հետո էլ ով հասնի գլխներիս կտցնելու ա ու դառնալու ենք թուրքի նոքյար:

Հանրային կոմունիկացիայում այս հարցերը գրեթե բացակայում են, փոխարենը`ընկել ենք գյուղացի-քաղաքացի ենք խաղացնում, մանդատ վերցնել-չվերցնել ենք խաղացնում, ՍԴ ենք խաղացնում, Երևանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրություններ ենք խաղացնում:

Էս պահին ազգային օրակարգում մեկ իրական հարց կա` դիմադրությունը:

Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել