Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ոչ ոքի թույլ չենք տալու իմաստազրկել մեր որդիների անգին զոհաբերությունը. Կարին Տոնոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Անճարությունից դեպի անկոտրում պայքար

Ամեն երեկո Եռաբլուրում ինձ են մոտենում հերոսածին մայրեր ու բարևելով շշնջում.

– Շնորհակալություն, որ այդքան ուժեղ եք, մեր տեղն էլ պայքարեք, ես այդքան ուժեղ չեմ…

– Ինձ համար միևնույն է վաղվա ճակատագիրը….. եթե որդիս չկա, մնացածն էլ կարևոր չէ….

– Ես չեմ կարողանում ապրել, ուր մնաց պայքարել….

– Ի՞նչ անենք, ասեք, վրեժը մթագնել է ուղեղս, սիրտս, հոգիս….ոչինչ չեմ ուզում վրեժից բացի…

– Ի՞նչ իմաստ ունի էլ ապրելը, երբ մեր երեխեքի կյանքն էլ, մահն էլ արժեզրկեցին……..և շարունակվում է Հայրենիքին զավակ տված հերոսածին մայրերի անտերության ու անճարության սգահանդեսը…..

Եվ ուզում եմ շշնջալ ու գոռալ միաժամանակ.

– Ես բոլորովին էլ ուժեղ չեմ, քույրեր, իմ սիրտն էլ ձեր սրտի պես դադարել է բաբախել, իմ հոգին էլ ձեր հոգու պես նվում է անճարությունից, իմ աչքերն էլ ձեր աչքերի պես ցամաքել են արցունքներից…..

Բայց իմ անճարությունից խելագար ցասում է միայն ծնվում.

– Ոչ ոքի, ոչ ոքի թույլ չենք տալու իմաստազրկել մեր որդիների անգին զոհաբերությունը….Կա Տիեզերական արդարություն, պիտի՛ լինի, հակառակ դեպքում ամեն ինչ արժեզրկվում է կյանքում, և մեր՝ այսքան թանկ վճարած մայրերիս պատասխանը պիտի լինի նույնքան թանկ՝ Հայաստանի նոր հաղթանակը…

Եվ այդ օրը գալու է:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել