Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մենք մեր երկիրը դարձնելու ենք խելացի, անվտանգ ու ուժեղ՝ ուզեն, թե չուզեն. Աբրահամ Գասպարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

«Երեկոյան լուրեր» հաղորդաշարի շրջանակներում Ա. Գասպարյանը տեղեկացնում է այն մասին, որ հայ-ադրբեջանական ներկայիս սահմանից ուղիղ գծով ութ կիլոմետր հեռու՝ Տաթևի ճանապարհին, հեռախոսային երկու ադրբեջանական օպերատորներ միացրել են իրենց ծառայությունները և հաղորդագրություններ են ուղարկում հայաստանյան օպերատորների` այնտեղով անցնող օգտատերերին:

Հաղորդման եթերում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանյան իրավիճակին, նոր խորհրդարանին, ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չկազմելուն, ճանապարհների ապաշրջափակման դիմաց Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր պահանջներին և այլ հարցերի:

«Եթե հայրենիքի նկատմամբ լինես անտարբեր, եթե քեզ համար մեկ է, որ ադրբեջանցին փոխում է Թարթառ գետի հունը, որպեսզի ցամաքի Արցախը սնուցող Սարսանգի ջրամբարը, հաստատ պատասխանն ստանալու ես անտեսանելի մի տեղից: Այս հողը 5 հազար տարի մեզ համար հայրենիք է, եղել է, կա ու մնալու է: Այս հողի վրա կառուցել ենք պետություն, կորցրել ենք մի քանի անգամ, էլի ուժ ենք գտել ու կառուցել ենք: Հիմա, եթե այս մեր հավաքական ջանքը որևէ մեկին դուր չի գալիս, զզվում է իր ազգի՝ փյունիկի պես հառնելու հանճարից, թող սահուն քայլերով լքի ու գնա: Ով էլ թեթև է տանում Վազգենի արձանի գլխին նստած թուրք զինվորի նկարը ու 32 ատամները բացած, լայն ժպիտով սեղմում է ձեռքը թուրքին այդ հաճույքն ապահովողին, թող ավելի՛ շուտ գնա: Մենք այստեղ ենք, այս հողի պահապանները, մեր սրբազան գերեզմանների պահակներն ենք, մենք մեր երկիրը դարձնելու ենք խելացի, անվտանգ ու ուժեղ՝ ուզեն, թե չուզեն: Այս երկիրն ունի իր անտեսանելի պահապան հրեշտակը, որի հոգին թևածում է Արարատի դեմ խոնարհված Եռաբլուրում, այնտեղից լցվում զոհված տղերքի ոգով ու այն տարածում աշխարհի բոլոր հայերին: Այնպես որ՝ պի՛նդ եղեք»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել