Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թե ինչն ենք մենք սխալ արել, որ պատերազմն այս վիճակում կիսատ մնաց. Սխալն ուղղելու քայլեր. Գևորգ Պողոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Գևորգ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նոյեմբերի 10-ին, մեր պատերազմն այս վիճակում կիսատ թողնելուց հետո, ընկերներով մտածեցինք, թե ինչն ենք մենք սխալ արել:

Պարզելու համար սկսեցինք ավելի խորն ուսումնասիրել եղած խնդիրներն ու հասկացանք, որ յուրաքանչյուր խնդրի համար մեր կառավարությունում պատասխանատու կա նշանակված, ու հերիք է կառավարությունը բարձր արդյունավետությամբ աշխատի, մենք որևէ խնդիր չենք ունենա. ո՛չ մի խնդիր, ո՛չ անվտանգության, ո՛չ դիվանագիտական, ո՛չ մշակութային ու կրթական, ո՛չ էլ բարոյահոգեբանական։

Փաստորեն, մեր հիմնական սխալը եղել է մեր երկրի կառավարման գործում անմասն մնալը։ Հետևաբար, որոշեցինք, որ մեր կառավարության արդյունավետությունը բարձրացնելը պիտի դարձնենք մեր հիմնական ուղղությունը ու սկսեցինք մի քանի նախագիծ, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվեց՝ «Արդյունավետ Կառավարություն» Հիմնադրամ։

Անցած երկու-երեք ամիսների ընթացքում տարբեր քննարկումներ կազմակերպեցինք կառավարության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, շատ տարբեր նախաձեռնող մարդիկ միացան ու պարբերական քննարկումների արդյունքում ստեղծվեց հիմնադրամը, որը ղեկավարեց իմ շատ լավ ընկեր Marina Malkhasyan-ը, ով թողեց իր շուրջ 14 տարվա աշխատանքը ՄԱԿ-ում ու միացավ այս կարևորագույն գործին:

Հիմնադրամը կազմված է 17 ոլորտային հանձնախմբերից։ Յուրաքանչյուր հանձնախումբ, տիրապետելով ոլորտի խնդիրներին և կենտրոնանալով մեր վեջնական տեսիլի վրա, մշակում է տվյալ ոլորտի զարգացման հայեցակարգը: Այդ հայեցակարգերի հիման վրա մշակվում են ռազմավարություններ, դրանցից բխող մարտավարություններ, որոնց հիման վրա էլ իրագործվում են տվյալ ոլորտներում կոնկրետ խնդիր լուծող ծրագրեր:

Իհարկե, երանելի տարբերակ կլիներ հենց այդ հերթականությամբ գործն անել, սակայն, հաշվի առնելով մեր օրհասական վիճակը, մենք տեսիլն ու հայեցակարգերը մշակելուն զուգահեռ առանձին ոլորտներում հստակ ծրագրեր ենք իրագործում, որտեղ, ի դեպ, ձեզանից շատերի մասնակցությունն անհրաժեշտ է լինելու։

Իմ հաջորդ փոստերում այդ ծրագրերի մանրամասներով ձեզ հետ անպայման կկիսվեմ, ընկերներ ՋԱՆ 🙂

Հ.Գ. Մի քանի լուսանկար մեր անցած քննարկումներից 👇

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել