Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Ջուջա պապ»֊ի դասը Զելի սուլթանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Զաքարյան-Երկայնաբազուկների զինանշանը
7 Views

Ըստ ավանդության Սարգիսը՝ Զաքարեի ու Իվանեի հայրը, կոչվել է նաեւ «ջուջա պապ», որովհետեւ այս հսկաների տոհմում փոքրամարմին է եղել: Սակայն վաղ հասակից Սարգիսը հայտնի էր արտակարգ քաջությամբ: Մի անգամ վրաց արքունիքը նրան պատգամավոր է ուղարկում Ատրպատական՝ Զելի սուլթանշահի մոտ․․․

Սուլթանը նայում է նրա կարճ հասակին եւ արհամարհանքով ասում. «Ձեր երկրում մարդ չկա՞ր, որ քեզ ուղարկեցին»: «Մարդը՝ մարդկանց մոտ, ինձ էլ քեզ մոտ ուղարկեցին»,_ պատասխանում է Սարգիսը:

Պատասխանը սուլթանին դուր չի գալիս, ուստի կամենալով ծաղրել նրան՝ հրամայում է մածուն հյուրասիրել, որպեսզի երկար մորուքն ու բեղերը մածնոտի: Սարգիսն էլ նախապես բեղ-մորուքին մեղր է քսում եւ առանց մածնի մեջ ձգելու՝ վայելում:

Զելին ճանապարհ է դնում նրան, բայց հետեւից հինգ ձիավոր ուղարկում, որ սպանեն: Սարգիսը դրանց ուղարկում է ալլահի գիրկը։ Թեեւ մոտ էր սահմանին, բայց հասկանալով, որ մահափորձի հեղինակը սուլթանն է, նա զայրացած որոշում է վերադառնալ Զելիի արքունիքը:

«Երկիրդ շատ անապահով է, սուլթա՛ն, ամեն քայլափոխի ավազակներ են շրջում, ինձ պահապաններ տուր, անունս էլ գլխավոր մատյանում գրի, որ եթե մի բան պատահի, դու լինես պատասխանատուն»: Զելին զարմանքից քար է կտրում, ապա հրամայում հերոսին ապահով ուղեկցել սահման:

ՀԳ-1185թ. Սարգիս Զաքարյանը Թամար թագուհու հրամանով ստացավ ամիրսպասալարի՝ սպարապետի պաշտոնը: Նա Զաքարյան տոհմի բարձրացման ու զորեղացման գլխավոր նախաձեռնողը հանդիսացավ, իսկ որդիները՝ Զաքարեն ու Իվանեն, սելջուկներից ազատագրեցին Հյուսիս-արեւելյան Հայաստանը եւ հիմնեցին Զաքարյան իշխանապետություն:

Dzovinar Lokmagyozyan-ի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել