Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մենք գնալու տեղ չունենք, մենք նոր աշխատատեղեր ստեղծելու խնդիր ունենք. «Թշնամու օղակում» հայտնված գյուղի ֆերմեր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Դավիթ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Գիտեմ` անհարմար պահի եմ գրում)

Գյուղը սահման, ավելի ճիշտ «թշնամու օղակում» հայտնվելուց հետո իմ շատ ընկերներ ինձ հարցրեցին. «Բա ձեր ֆերման ինչա՞ լինելու»:

Երեք-չորս տարի է արդեն, գործի ակտիվ շրջանում ախպորս հետ հորս համոզում ենք.

-Պապ, արի անցնենք կաթիլային համակարգի:

-Չէ, էսպես էլ ենք յոլա տանում…

Ստեղծված իրավիճակում

մարդիկ կարծում են, որ ամենաուղիղ իմաստով թուրքի առաջ հայտնվելուց հետո պետք է կամաց-կամաց մտածենք դրսի կամ այլընտրանքի մասին:

Պատասխանեմ, որ էլ երբեք չհարցնեք

Նոր վարկ, մեծ ներդրում:

Մեր ամբողջ տնտեսությունը անցում կատարեց ոռոգման կաթիլային համակարգին, երեք-չորս տարվա մտածելունը պատերազմից հետո արեցինք առանց մտածելու, քանի որ.

Մենք ամուր ենք մեր հայրենիքում, մենք ամուր ենք մեր մարզում, մենք ամուր ենք մեր գյուղում:

Մենք գնալու տեղ չունենք, մենք նոր աշխատատեղեր ստեղծելու խնդիր ունենք:

Հ.գ. իրականում դռոնա պետք` կաթիլային համակարգի ամբողջ գեղեցկությունը\հզորությունը ներկայացնելու համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել