Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ընտրել Նիկոլին, նշանակում է հրաժարվել հայ լինելուց․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

ՖԲ օգտագտեր Արտուր Խոջաբաղյանի գրառումը լայն արձագանք է գտել եւ քննարկումների տեղիք տվել։

Ընտրել Նիկոլին նշանակում է․

Ա) Թույլ տալ շարունակելու կապիտուլացիայով պայմանավորված նվաստացուցիչ գործառույթները, մասնավորապես.

1. Փակել արցախյան հերոսամարտի էջերը ու դրանք նետել պատմության աղբաման։

2. Հրաժարվել Արցախից եւ արցախի հայությանը թողնել միայնակ, բախտի քմահաճույքին։

3. Շարունակել գերիների դիմաց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները

4. Հայաստանր կունենա տարածքային նոր կորուստներ անկլավների մասով, (Արծվաշենի բլեֆին մի հավատացեք, անհնար է այդ պայմաններում թուրքերը մեզ ինչ որ տարածք հետ տան )

5. Հայաստանի անվտանգությունը թողնել թուրքերի բարեհաճությանը եւ արեւմտյան ուժերի կոչերին։

Բ) Թաղել Հայաստանի անկախությունը արեւմտյան ուժերի դիմաց, բոլոր բնագավառներում, մասնավորապես.

1. Ավարտել ընտանիքի ինստիտուտի քայքայմանն ուղղված օրենքների եւ մեխանիզմների ներդրումը, մասնավորապես ընտանեկան բռնության մասին օրենքը։

2. Լեգիտիմացնել եւ ուժեղացնել տարատեսակ քայքայիչ մշակութային ու կրոնական հոսանքների գործունեությունը Հայաստանում

3. Զարկ տալ միգրացիոն պրոցեսներին եւ գնալ ազգային պատկանելության գաղափարի թաղման ճանապարհով, անցնելով օրինակ խառնամուսնթյունների ուժեղ պրոպագանդայի տակով։

4. Լեգիտիմացնել թմրանյութի օգտագործումը եւ հասարակությանը նստացնել սպառողական մտածողության վրա։

5. Թուլացնել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դիրքերն ու գործունեությունը։

6. Հայաստանում պարտադիր դարձնել պատվաստումները եւ սերունդների անվտանգությունը թողնել համաշխարհային դեղագործական մաֆիայի բարեխղճությանը։

7. Թույլատրել համասեռամոլության ակտիվ պրոպագանդան եւ ներդնել օրենքների մեխանիզմներ այդ տեսակ մարդկանց ագրեսիվ գործունեությունները պաշտպանելու համար։

Եթե ամփոփեմ, ընտրել Նիկոլին, նշանակում է ստորագրել` ես հրաժարվում եմ հայ լինելուց, հայկական արժեքներն եւ իղձերը համարում եմ դատարկ եւ անիմաստ ռոմանտիկա եւ դառնում եմ աշխարհի քաղաքացի։

Ընտրությունը ձերն է

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել