Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Էրդողանն ու Ալիևը Շուշիում են. Հետք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Շուշի։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Էրդողանին Ֆիզուլիի շրջանում (Վարանդա, խմբ․) դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ի երեկոյան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, ժամանել է Բաքու։ Շուշիում կկայանա պաշտոնական դիմավորման արարողությունը։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը, նույն կուսակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Օսման Աշքընը։

Թուրքական Yeni Şafak-ը գրում է, որ Շուշիում կայանալիք հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները կստորագրեն համաձայնագրեր՝ Լեռնային Ղարաբաղի վերակառուցման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում նախագծերի վերաբերյալ։

«Բացի այդ, երկու երկրների առաջնորդների հանդիպմանը նախատեսվում է քննարկել ճանապարհային և երկաթուղային գծերի կառուցման նախագծեր, որոնք Նախիջևանի միջոցով Ադրբեջանը կապելու են Թուրքիային»,- հայտնում է թուրքական պարբերականը: Հանդիպումից հետո նախատեսված է նաև մամուլի ասուլիս։

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «գրվում է Կովկասի պատմության նոր էջը»։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք գնում ենք Շուշա՝ Ադրբեջանի պատմական և մշակութային կենտրոն։ Այս այցն ավելի կամրապնդի և կխորացնի թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Գրվում է Կովկասի պատմության նոր էջը»,- գրել է Քալընը։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Նյութի աղբյուրը՝ hetq.am, Արմեն Միրզոյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել