Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ուշադրություն լրագրողներին և ոչ միայն. Տաթև Սողոյան (հունիսի 21-ի հավաքի մասին)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Տաթև Սողոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Այսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջում տեղադրվել է հետևյալ հայտարարությունը․

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. հունիսի 21-ին՝ ժ.10.00-22.00 Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ»:

Այսինքն՝ վերոնշյալ հայտարարությամբ չի նշվել որոշում կայացրած լիազորված անձի անունը, որոշման համարը և որ ամենակարևորն է՝ հավաքի անցկացման ՆՊԱՏԱԿԸ։

«Հավաքների ազատության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հավաքի իրազեկման մեջ պետք է նշվի հավաքի նպատակը։Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հաշվի առնելով հանրապետությունում առկա ներքաղաքական լարված իրադրությունը և այն, որ սույն հավաքը պլանավորվում է անցկացնել նշանակված ընտրությունների հաջորդ օրը՝ լրագրողների ուշադրությունն եմ հրավիրում Երևանի քաղաքապետարանից ճշտելու ս.թ. հունիսի 21-ին՝ ժ.10.00-22.00 Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքի նպատակը, որոշում կայացրած լիազորված անձի անունը և որոշման համարը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել