Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սա պետություն, հայրենիք ունենալ-չունենալու ընտրություններ են. Կարեն Վրթանեսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ես դեմ էի ընտրություններին, քանի որ անկախ դրանց ելքից դավաճան, կապիտուլյանտ, Հայաստանի դուռը թուրքի դեմը բացած Նիկոլն ընտրություններով շանս ստացավ վերալեգիտիմանալու որպես քաղաքական ֆիգուր, նույնիսկ եթե չհաղթի, նույնիսկ եթե ինչ-ինչ պատճառներով ընտրությունները չկայանան։

Այս ընտրություններով նոյեմբերի 10-ից ծակերը մտած ու թշնամուն մեր երկիրը հանձնող քաղաքական ուժը այսօր արդեն վերանվաճել է նույն այդ երկրի փողոցներով ազատ քայլելու իր իրավունքը։

Բայց ես ընդունում եմ, որ ընտրությունները մեր ազգի գուցե ՄԻԱԿ շանսն էր առանց արյուն Նիկոլին վռնդելու և պետության կործանումը կանգնացնելու։ Ոչ 100% դրական երաշխիքով, բայց շանս է։

Ըստ այդմ կարծիքներս մի կողմ դրեցի ու չեմ ասում, թե. «Էս սխալ ընտրություններ են, ժողովուրդ, մի՛ քվեարկեք»։ Գուցե 10 օրից հասկանալի դառնա, որ ընտրությունների գնալն այնուամենայնիվ սխալ էր, բայց ես երբեք չեմ ասի, թե. «Ես ճիշտ էի, իսկ դուք սխալ» մի պարզ պատճառով․ ներկա իրավիճակում երաշխավորված ճիշտ տարբերակ երևի թե ուղղակի չկա, քանզի անորոշություններն ու եթե-ները շատ-շատ են։

Այդ պատճառով էլ իմացածիս չափով փորձում եմ ամեն օր բացատրել, թե մեր պետության համար ինչ աղետ է Նիկոլը և ինչպես դա հասկանալով հանդերձ՝ իր մանիպուլյացիաների զոհը չդառնալ և ակամա չօգնել իրեն վերընտրվելու։

Այս ընտրություններին մի բան է հստակ ցանկացած մարդու համար, ով իսկապես ուզում է, որ հայկական պետությունը լինի, և իր երեխաները ոչ թե օտարության մեջ ապրեն, այլ հայրենի հողում. սա ցանկությունների, համակրանք-հակակրանքների, հին «աբիդկեքի» ընտրություններ չեն։

Սա պետություն ունենալ-չունենալու, հայրենիք ունենալ-չունենալու ընտրություններ են։

Ըստ այդմ եթե իսկապես ցանկանում եք Հայաստանը նիկոլաթուրքերից ազատագրել, ապա գործողությունների ճիշտ լոգիկան շատ պարզ է.

• Եթե դեմ եք Նիկոլին և չեք գնում ընտրությունների, ապա ձեր ձայնը ակամա տալիս եք նրան (այդ պատճառով էլ դաշտ է. «բոլորից հոգնել ենք, բոլորից զզվում ենք, բոլորը նույն զիբիլն են» քարոզչական գիծը, տարբեր փաթեթավորումներով);

• Եթե դեմ եք Նիկոլին, բայց ձայնը տալիս եք այնպիսի կուսակցության, որը չի կարող հաղթահարել անցողիկ շեմը, ձեր ձայնը փոշիանում է, այսինքն էլի ակամա աշխատում է հօգուտ Նիկոլի (բոլոր «մենք դեմ ենք նախկիններին և ներկաներին» ասող կուսակցություններն քարոզչական այդ գիծն են սպասարկում կամա թե ակամա)։

• Եթե դեմ եք Նիկոլին, բայց ձայն եք տալիս ԼՀԿ-ին, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքին, ապա օգնում եք, որ ԱԺ անցնեն ուժեր, որոնք պատրաստ են ԱԺ-ում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել և օգնել ՔՊ-ին խորհրդարանում մեծամասնություն դառնալ։ Իսկ եթե նրանք չանցնեն, ապա ձեր ձայնը ուղղակի կփոշիանա, ինչը նույնպես հօգուտ Նիկոլի է։

Այսինքն պետք է գնալ ընտրությունների, ձայն տալ այն ուժերին, որոնք մեծ շանս ունեն անցողիկ շեմը հատելու և որոնք ԱԺ-ում Նիկոլի հետ կոալիցիա հաստատ չեն կազմելու։

#նիկոլսիքտիր

#antinikol

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել