Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Փաստացի մենք կրկին գնում ենք հերթական մերժման, ոչ թե ընտրության. Մանե Սողոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Մանե Սողոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վերվարածներին Նիկոլն է եթեր տվե՞լ, Կիսաբաց լուսամուսների՞ն, իսկ կրիմինալի, ժարգոնի, անբարո բարքերի խտացում սերիալնե՞րը։

Գռեհիկ հումորային հաղորդումներն ո՞վ է եթեր հեռարձակել, Նիկո՞լը։

Աղանդներն ո՞վ է թույլատրել ծաղկեցնել։

Կրթության որակն ո՞վ է շրիշակային դարձրել։

Նիկոլը բացառիկ բարոյազուրկ է, իսկ նիկոլիզմի համար հողն իրոք նախկիններն են պատրաստել։

Ո՞վ էր ձեզ ասում բացարձակ անհաղորդ մնաք ժողովրդին, որ էս պատուհասը դռնեդուռ ընկեր, հոգեորսություն աներ։

Քառօրյա պատերազմն եմ հիշում՝ կոնկրետ իմ համար վիրավորական էր, որ պատերազմ է, ու իմ երկրի նախագահը ուղերձով չի դիմում մեզ, դուք՝ հատկապես ամենավերջի՛ն «նախկին», չէիք խոսում ձեր ժողովրդի, ձեր երիտասարդության հետ, դուք ջրցան էիք միացնում նրա վրա, փոխանակ գրանտով չսնվողին ձեզնով անեիք։

Ես շատ «կուշտ» ու պետությունը սիրող ընտանիքից էի դուրս եկել, որ «աբիժնիկ» չդառնայի՝ ի տարբերություն շատերի։

Ես հիմա ինչքան էլ ատեմ նիկոլիզմ աղանդը, իմ համբերության ու հարաբերությունների հաշվին բացատրեմ, որ «նախկինիզմը» չի արդարացնում ձեր Նիկոլ աջակցելը, միևնույն է…

Ես լավ հիշողություն ունեմ, հիշում եմ, ոնց դասընկերներիցս շատերը ԲՈՒՀ չընդունվեցին ֆինանսի պատճառով, ընդունվողները տարիներով գործ չէին գտնում, որովհետև կամ կրթության որակն էր անբավարար կամ մասնագիտական աշխատանք չկար կամ ծիծաղելի աշխատավարձ էր։

Դուք ձեր արատավոր բարքերով, ընտրակաշառքներով, քրեաօլիգրխիայով 88֊ի լայնախոհ, գիտակ, կուլտուրական հասարակությանը 30 տարում դարձրիք բիոմասսա։

Դժվար է։

Փաստացի մենք կրկին գնում ենք հերթական մերժման, ոչ թե ընտրության։

Ի միջիայլոց, ընտրություն բառի արմատը «ընտիրն» է։

Ուր էր թե…..)))

Ես հիմա բովանդակային, ռազմավարական ծրագրեր պիտի համեմատեի, նայեի ում թիմում ինչ կադրային պոտենցիալ կա։

Իսկ ի՞նչ եմ անում՝ նիկոլ֊բարոյազուրկ եմ մերժում, սոցիալական անհավասարությունից վիրավորվածին ուզում եմ համոզել, որ իմ ու իր ապագան չկործանի՝ անցյալն անարգած, ներկան պղծածին ընտրելով։

Էս երկրում ամենադժվարը անկաշառ, պատվախնդիր, սեփական շահը պետականին ստորադասող, աշխատող, կիրթ, հարստությունն իսկապես հարգող մարդկանց համար է։

Սա բոլորիդ վերջին շանսն է։

Իսկ սա պիտի գնա ❗

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել