Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեկնարկել է խոսքի ճանաչման բջջային հավելվածի թեստավորումը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Ազգային արագացման հանրային նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է.

Մեկնարկում ենք խոսքի ճանաչման բջջային հավելվածի թեստավորումը։Մասնակցել ցանկացողները կարող են իրենց Googe Account-ի էլեկտրոնային հասցեները ուղարկել Facebook Messenger-ով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների քանակը սահմանափակ է՝ ընդամենը 100 անձ կարող է մասնակցել Google Play հարթակում իրականացվող այս թեստավորմանը։

Օգնելով մեզ թեստավորել այս ծրագիրը՝ հավելվածը լրամշակելու և կատարելագործելու նպատակով, Դուք կարող եք

1․ օֆֆլայն ռեժիմով վերծանել ձայնագրությունները հնարավոր բոլոր աղբյուրներից (հաղորդումներ, դասախոսություններ և այլն)։

2․ Ուղղակիորեն վերծանել կենդանի խոսքը միկրոֆոնի օգնությամբ

3․ պահպանել և կիսվել բոլոր հնարավոր հաղորդակցային ծրագրերով (Gmail, Facebook, WhatsApp, Telegram և այլն)

4․ Ձեր ձայնի ճանաչումը բարելավելու նպատակով կարող եք նմուշային ձայնագրություններ կատարել։ Դրանք ավտոմատ կերպով կփոխանցվեն Ազգային արագացման նախաձեռնություն և մի կարճ ժամանակ անց ծրագրային նոր մշակումներից հետո ադապտացված տարբերակը հասանելի կդառնա թարմացման (update) տեսքով։

Դուք կստանաք ծրագրից անժամկետ օգտվելու հնարավորություն առանց վճարի և մյուս պայմանների։ Ձեր անունը կգրանցվի ծրագրի մշակողների ցուցակում։ Ինչու՞ չէ, կմտնեք պատմություն ինչպես օրինակ նրանք, ովքեր օգնել են, ասենք, հայատառ տպագրության իրականացմանը։

Մենք չեն պատմի, թե ինչ նոր ու չտեսնված հնարավորություններ են բացում հայերենի թվային գործիքները համընդհանուր մեքենայացման այս դարում՝ արմատապես վերակառուցելով ու վերափոխելով տնտեսական, մշակութային, գիտական, կրթական բնագավառները։ Դրա մասին մենք անընդհատ գրառումներ ենք անում մեր էջում։

Ուղղակի պատկերացրեք, որ Դուք ձեր աշխատանքով մոտեցնելու եք այն օրը, երբ մեր հայրենիքի պաշտպանները ստանալու են մարտական զգալի առավելություն կիրառելով նաև այս շարժական ու մատչելի գործիքը, որը թույլ է տալու կառավարել բոլոր հնարավոր զենքերը և զինտեխնիկան ամենաարագ միջոցով՝ ձայնով։

Մեր ծրագրի բջջային այս տարբերակը աշխատում է ինքնավար (ավտոնոմ) և խոսքի ճանաչման համար չի պահանջում կապ և սերվերային կարողություններ։ Այնպես որ հաջողությամբ լրամշակելով այս «խաղաղ» հավելվածը տեխնիկական լուծումը, համոզված ենք, որ այն առանց խնդիրները կներդրվի անվտանգության բնագավառում։ Աշխարհում սովորաբար հակառակն է լինում։ Ռազմական ոլորտն է կատարում գիտատեխնիկական լոկոմոտիվի գործառույթը և ինքն է խաղաղ ոլորտներին ապահովում նոր տեխնոլոգիաներով, սակայն մեր այս աննախադեպ պայմաններում մենք ինքներս պետք է փորձենք արդիականացնել երկրի պաշտպանությունն այն պարզ պատճառով, որ «անկախության» ժամանակաշրջանում ամբողջապես տապալվել է ազգային խելացի, հասուն և պատասխանատու վերնախավի ձևավորումը։ 3 տասնամյակ առաջ մեր ժողովուրդը հանրային նախաձեռնության ճանապարհով՝ առանց այսպես կոչված «էլիտաների» վրա հույս դնելով չափազանց բարդ խնդիրներ է լուծել ու բնականաբար հիմա էլ կարող է դուրս բերել երկիրը համակարգային այս ճգնաժամի փոսից։

Հնարավոր խնդիրները, որոնց հետ կարող եք բախվել։

1․ Ծրագրի համար նվազագույն պահանջը Android 7.0-ն է: Հնարավոր է իջեցնել այն, եթե պահանջ առաջանա։

2․ Այս պահին շատ մեծ է ծրագրային տեղադրման փաթեթի ծավալը՝ մինչև 165Mb: Հիմնական «մեղավորը» լեզվական մոդելն է բառարանի հետ միասին (մեր ամենամեծ ազգային աժեքի մետաֆիզիկան շարժիչը), որն ընդգրկվել է միջին ծավալի առավելագույն չափով՝ մոտ 150Mb: Փորձարկումների ընթացքում այն կարող է զգալիորեն կրճատվել։ Մեծ է նաև ծրագրային լրացուցիչ գրադարանի ծավալը, որը թույլ է տալիս անմիջականորեն կոնվերտացնել աուդiոֆայլը խոսքի ճանաչման սահմանված ձևաչափով (sample rate: 16000, bit depth: 16 bits, signed integer, mono)

3․ Ինտենսիվ աշխատանքի ժամանակ ծրագիրը կարող է «խժռել» մոտ 500 MB օպերատիվ հիշողություն

4. Դեռ չկան հանձնարարականներ միկրոֆոնի պարամետրերի կարգավորման համար։

5․ Դեռևս ադապտացված չէ տարբեր տեսակի աղմուկների համար։ Հույս ունենք որ Krisp-ի տղաները (Artavazd Minasyan, Davit Baghdasaryan) կգնան ընդառաջ և կօգնեն զտելու խոսքի ճանաչման շարժիչին փոխանցվող ձայնն իրենց հրաշագործ գործիքով։

Հ․Գ․ Ծրագիրը մշակվել է համաշխարհային ամենապրոֆեսիոնալ գործիքակազմերով՝ Kaldi ASR (Johns Hopkins University, ԱՄՆ), Vosk (Alpha Cephei, Ռուսաստան)։ Անչափ մեծ օգնություն են հատկացրել մեր արցախյան գործընկերները Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանից․

Diana Movsisyan

Arina Grigoryan

Gayane Grigoryan

Gayane Gevorgyan

Nvard Babayan

Inga Margaryan

Anush Hayrapetyan

Alvina Nersesyan

Lilit Tsaturyan

Ani Harutyunyan

Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր երկրի տեխնոլոգիական և ռազմաարդյունաբերական կարևոր ընկերություններից մեկի՝ Instigate Mobile CJSC ղեկավարությունը ցանկություն է հայտնել օգնել թեսթավորմանը և այդ նպատակով պատրաստ են ներգրավել պրոֆեսիոնալ թեստավորողներ խումբը Գորիսի մասնաճյուղից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել