Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
10 փաստ վերջին 2 տարիներին Գորիսի ԲԿ-ի ձեռքբերումների մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Սիրելի հայրենակիցներ!!!

Ձեզ ենք ներկայացնում Գորիսի ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանի՝ «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին տված հարցազրույցից կարևոր հատված հաշվետվության ձևով, որը վերաբերում է Գորիսի ԲԿ-ի վերջին 2 տարիների ձեռքբերումներին`

1. 2018թ.-ին ԲԿ-ն աշխատել է վնասով՝ մոտ 20մլն դրամ, իսկ 2019թ.-ին շահույթով՝ մոտ 47մլն դրամ:

2. Աշխատավարձային ֆոնդը 2020թ.-ին մոտ 23%-ով ավել է 2018թ.-ի ցուցանիշից: 2021թ.-ին աճի տեմպը ևս պահպանվելու է:

3. 2021թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով Սյունիք և Վայոց ձոր մարզերից միակ առողջապահական կազմակերպությունն է, որը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ զբաղեցնելով 888-րդ տեղը:

4. Վիրահատությունների թվի կտրուկ աճ նախորդ տարիների համեմատ՝ 2011թ.-382, 2014թ.-384, 2017թ.-449, 2020թ.-802, 2021թ.-ի առաջին 5 ամսում՝ 372:

5. Նոր ծառայությունների ներդնում՝ Հոլտեր մոնիթորինգ, աուդիոմետրիա, անհետաձգելի բուժօգնություն /էմերջենսի/, լապարոսկոպիկ գինեկոլոգիական վիրահատություններ և այլն:

6. Նոր սարքավորումների ձեռքբերում՝ իմունոլոգիական անալիզատոր, բիոքիմիական անալիզատոր, մեզի ավտոմատ անալիզատոր, հիստերոսկոպ, ուռետերոռենոսկոպ և այլն:

7. Կապիտալ վերանորոգում և վերակառուցում՝ պոլիկլինիկական մասնաշենքի առաջին հարկի վերանորոգում /մոտ 13մլն դրամ/, ռենտգեն կաբինետի վերակառուցում /մոտ 5մլն դրամ/:

8. Բժիշկ-մասնագետներով համալրում՝ նեյրովիրաբույժ, անոթային վիրաբույժ, սրտաբան, շտապ օգնության բժիշկ, ակնաբույժ:

9. ԲԿ-ի կողմից դեղորայքի ձեռքբերման ծավալների աճ մոտ 3 անգամ, բնակչությանը պոլիկլինիկայից անվճար տրվող դեղորայքի ծավալների աճ մոտ 8 անգամ:

10. Պետպատվերով իրականացվող հատուկ հետազոտությունների /ԿՏ, անոթների դուպլեքս, էխո-ՍԳ և այլն/ ծավալների աճ մոտ 12 անգամ, անվճար ստոմատոլոգիական բուժօգնության աճ մոտ 3 անգամ:

Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել