Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պարապել է պէտք, մարզուել՝ թէ հոգեպէս, թէ՝ մարմնապէս. Գոռ Տեր-Արիստակեսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Գոռ Տեր-Արիստակեսյանը ծնվել է 1994 թվականի մարտի 31-ին, Երևանում. «Սակայն ես ի՞նչ երեւանցի. ժառանգականութիւնս՝ սիւնեաց խենթութեան, եւ՝ Կարսի անկման մէջ է»։

Շինարար-նյութագետ է, սակայն մասնագիտությամբ չի աշխատել։ Գոռին ճանաչող մարդիկ կհավաստեն, որ իր հետ կարելի է խոսել բազմազան թեմաներից` երաժշտություն,հնչյունագիտություն, իմաստասիրություն, հեռացատկ, գրականություն եւ այլն։

«Պատերազմի դաշտում չէի կարող անընդհատ երգել, եւ՝ ճիշտ պահն էի ընտրում։ Հիմնականում Կոմիտաս էի երգում, որպէսզի տղերքը հասկանան, թէ ինչի համար են կռուում․ չգիտեմ հասկացե՞լ են։ Իմ գլխաւոր առաքելութիւնն՝ հայոց հնչիւնների նշանակութեան բացայայտումն է, եւ՝ կիրառումը, սակայն՝ առանց երաժշտութեան չեմ կարող, չեմ կարող եւ վերջ»։

Նպատակների և երազանքների մասին լռեց. պատճառ կա լռելու:

Պատերազմի ամենասկզբում Քարվաճառի շրջանում է եղել։ Մասնակցել է Թաղավարդ գյուղի պաշտպանությանը։ Քառասունութ օր եղել է պատերազմի դաշտում։

Նախապատերազմյան իր չորս տարիների մասին պատմում է. «Ես չորս տարի պատրաստուել էի ՝ ինձ տանջելով։ Չեմ սիրում վերջին պահին կամաւորագրուելու մեր այդ՝ ոչ հայկական սովորոյթը։ Պարապել է պէտք, մարզուել՝ թէ հոգեպէս, թէ՝ մարմնապէս։Վերջին պահին ենք լարուում՝ սխալ է»։

Հերոսների մասին Գոռն ասում է.«Ճիշտն ասած՝ այդ բառն այդքան էլ չեմ սիրում, յատկապէս, երբ՝ ինձ են անուանում այդպէս։ Ողջերին եմ նախընտրում, իրենք քանի կան՝ իրենցից պէտք է սովորել։ Իսկ անմահացածներից՝ Մոնթէին, Ազգալդեանին․․․Մեռածներին հեշտ է սիրելը, եւ դրա մէջ մի կեղծ բան եմ տեսնում։ Մեր երկիրը՝ ողջերին արժեւորելու յատկութիւն գրեթէ չունի։Առաջին մարդն, ում անունը կարող եմ տալ՝ Վովա Վարտանովն է։ Իրենից շատ բան եմ սովորել»։ Հենց Վարդանովն էլ Գոռի հրամանատարն է եղել պատերազմի դաշտում։

Մեր երկրում իր տեսած խնդիրների մասին ասում է.«Մենք քթամիտ ենք, մեր քիթը խոթում ենք այն ոլորտ, որը մերը չէ։ Ցանկացած ոք իմանայ իր առաքելութիւնը, մեր երկիրն, տնաւէրից՝ տնաշէն կը դառնայ։ Շատ ենք ուշանում»։

Գոռի ցանկությունն է` Հայկի աղեղի ճկունությունը տեսնել ամեն հայի մեջ, ճկուն Հայաստան, որտեղ ամեն մեկն իր պարտականությունը գիտի։

Հեղ.՝ Սյուզան Գասպարյան

#հերոսապատում

Հերոսապատում ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել