Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
2018 թվականից հետո կոռուպցիայի ձևը փոխվեց, բայց այդպես էլ կոռուպցիա երևույթը չվերացավ. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

2018 թվականից հետո կոռուպցիայի ձևը փոխվեց, բայց այդպես էլ կոռուպցիա երևույթը չվերացավ: Այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Տաթևիկ Բարսեղյանի թեկնածության քննարկման ժամանակ:

«Պատգամավոր կա, որն ուներ մի հատ «Ջորի», ընտրվեց պատգամավոր, մեկ էլ հիմա տներ են հայտնվել իր մոտ, մեքենաներն են ճոխացել: Ես՝ որպես պատգամավոր, կարող եմ ասել, որ ընտրվելուց հետո ինձ մոտ միայն պարտքեր են ավելացել, որովհետև միայն իմ աշխատավարձը չի բավարարում մարզեր այցելելու համար, ուր մնաց մեքենաներ՝ ճոխացրած, տներ կամ հաստատություններ գնել և ինչ-որ խանութների տրամադրել»,- նշեց Հովսեփյանը:

Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ երբ խմբակցությունում էր, այս հարցերն էլի բարձրաձայնում էր և այս հարցերին չեն տվել որևէ պատասխան ու մտածում էր, որ ժամանակ է՝ կանցնի: «Երբ մարդու ձեռքը սովոր է գողանալուն, ինքը անընդհատ և անընդմեջ գողանալու է և ավելի ճոխացրած է գողանալու»,- ասաց նա:

«Մենք փաստացի խոսում ենք, որ բանակը չի զինվել, որովհետև տարիներով կոռուպցիա է եղել, ես չեմ հերքում այդ հանգամանքը, բայց բանակը կրկին չի զինվում, որովհետև շարունակվում է կոռուպցիա տեղի ունենալ: Եթե մարդն ունի այդ հոգածությունը երկրի հանդեպ, իր ունեցածը կներդնի, բայց պետությունից չի գողանա, որովհետև այդ զինվորն այսօր մնացել է բահերով կռվելու կարգավիճակում, այն դեպքում, երբ մենք ամեն ինչ պետք  անեինք, մեր ունեցածը ներկայացնեինք զինվորին»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նյութի աղբյուրը՝ factor.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել