Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դիմում ենք մեր բանակին, մեր զինված ուժերին՝ վերջապես ուշքի եկեք. Պահեստազորի սպաների հայտարարությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Պահեստազորի սպաները «Հրապարակին» են փոխանցել իրենց հայտարարությունը։ Այն ներկայացնում ենք ստորև. 

«Հայ ժողովուրդն ու երկիր հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում, կորցնում ենք մեր եսն ու ինքնությունը, ապրելու ու գոյատևելու իրավունքը: Թուրքը շարունակում է լկտիաբար ներխուժել մեր հայրենի տարածքներ՝ դիրքավորվում, սպանում ու գերեվարում է մեր զինվորներին, իսկ ազգադավ ժ/պ-ն մեր զինվորներին արգելում է պաշտպանվել՝ դնելով նրանց մատաղացու գառների վիճակում: Հիշեք՝ Արցախը հանձնեց իբրև թե 30.000 հայ զինվոր փրկելու համար, հիմա հանձնում է մեր տարածքները, զոհաբերում մեր զինվորներին իբրև թե նոր պատերազմ չհրահրելու համար: Թուրք զինվորն արդեն մեր տանն է, իսկ թուրքահպատակ իշխանությունները տունը պաշտպանելու, թուրքին վռնդելու փոխարեն մեղադրում են ՀԱՊԿ-ին:

Պահեստազորի սպաները «Հրապարակին» են փոխանցել իրենց հայտարարությունը։ Այն ներկայացնում ենք ստորև 

«Հայ ժողովուրդն ու երկիր հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում, կորցնում ենք մեր եսն ու ինքնությունը, ապրելու ու գոյատևելու իրավունքը: Թուրքը շարունակում է լկտիաբար ներխուժել մեր հայրենի տարածքներ՝ դիրքավորվում, սպանում ու գերեվարում է մեր զինվորներին, իսկ ազգադավ ժ/պ-ն մեր զինվորներին արգելում է պաշտպանվել՝ դնելով նրանց մատաղացու գառների վիճակում: Հիշեք՝ Արցախը հանձնեց իբրև թե 30.000 հայ զինվոր փրկելու համար, հիմա հանձնում է մեր տարածքները, զոհաբերում մեր զինվորներին իբրև թե նոր պատերազմ չհրահրելու համար: Թուրք զինվորն արդեն մեր տանն է, իսկ թուրքահպատակ իշխանությունները տունը պաշտպանելու, թուրքին վռնդելու փոխարեն մեղադրում են ՀԱՊԿ-ին:

Մեզ ապտակում, ստորացնում ու սպանում են, իսկ մենք ձեռքներս ծալած սպասում ու խնդրում ենք, որ հարևանը գա ու մեզ փրկի. իսկ ու՞ր է հայոց բանակը: Այս ամոթը բոլորինս է՝ իմը, քոնը, բանակինը, հայ ազգինը: Անհայրենիք իշխանություններին էլ հորդորելու, խրատելու կամ խելքի բերելու ոչ ժամանակ կա և ոչ էլ իմաստ: Հետևաբար դիմում ենք մեր բանակին, մեր զինված ուժերին՝ վերջապես ուշքի եկեք: Դուք Գ/Շ-ի պետի տեղակալին աշխատանքից ազատելու և նրա շահերը պաշտպանելու համար ավելի քան 40 գեներալներ ու բարձրաստիճան սպաներ՝ Գ/Շ-ի պետի գլխավորությամբ հայտարարությամբ հանդես եկաք և պահանջեցիք այս ազգադավ իշխանությունների հրաժարականը, հավանաբար ձեր աչքի առաջ ունենալով նույն ճակատագրին արժանանալու վախը, սակայն ի զարմանս շատերի ետ կանգնեցիք ձեր սկզբունքներից, շարունակեցիք ու շարունակում եք ծառայել դավաճան իշխանություններին՝ մանկական վախվորածությամբ ոտքի թռչելով ժ/պ-ի առաջ:

Մի՞թե հիմա էլ եք լռելու ու համակերպվելու այս անձի կողմից մեր հայրենիքը թշնամուն հանձնելու քաղաքականության հետ: Հայրենիքը ոչնչով չի վաճառվում, իսկ դուք ձեր հնազանդությամբ այն հանձնում եք՝ պաշտոնի ու աշխատավարձի դիմաց: Մեր՝ երբևէ հաղթանակած բանակի գեներալներ ու սպանե՛ր, թոթափեք ձեր վրայից խեղճի, ստորացվածի և պարտվածի զգացումը, դադարեցրեք լինել ազգադավ ժ/պ-ի ու նրա ոհմակի կամակատարը, չէ՞ որ դրանով դուք դառնում եք նաև մեր ոխերիմ թշնամու՝ թուրքի կամակատար: Բարձրացրեք ձեր գլուխը, ուղղեք ձեր մեջքը, արժանի եղեք Ձեր կոչմանը, վերգտեք սպայի պատիվն ու արժանապատվությունը՝ եղեք առաջնագծում կանգնած մեր զինվորի ու սպայի կողքին: Գիտակցեք՝ ծանր է դավաճանի խարանը, այն լինելու է ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր զավակների ու հետնորդների խարանը: Իսկ այս ոճրագործ իշխանություններին վռնդելու գործում արդեն պետք չէ կանգնել որևէ միջոցի ընտրության խտրականության առաջ: Հիշեք՝ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻՆ փրկելու համար բոլոր միջոցներն արդարացված են: 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ

ԱԱԾ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ Հ\Կ

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆ» ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Աղբյուրը՝ hraparak.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել