Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«1991 ստորաբաժանման» համար նախապատրաստական անվճար դասընթացներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտներում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

❗️🇦🇲Կարևորի մասին։

❗️ՊՆ-ում գործում է հատուկ «1991 ստորաբաժանումը»: Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար ստեղծում են առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:🔥🚀

FAST հիմնադրամը կազմակերպում է նախապատրաստական ԱՆՎՃԱՐ վեցամսյա դասընթացներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտներում «1991 ստորաբաժանման» համար։ ❤️

Դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները և աղջիկները, ովքեր ունեն գիտություն, տեխնոլոգիա, ինժեներական և մաթեմատիկա առնվազն բակալավրի աստիճան և պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ նախագծերում։

Նշեմ նաև, որ արհեստական բանականության մասնագետները համաշխարհային և մեր շուկայում ամենապահանջվածներից են, շատ բարձր են վարձատրվում։

Հ.Գ. Խնդրում եմ տարածենք այս փոստը, որ բնագիտական թեքումով երիտասարդները նաև գիտելիքով ծառայեն մեր բանակին։ 🇦🇲💪

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել