Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Համառոտ՝ Հայաստանի տնտեսության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Գործարար, Չոր Մարքեթինգի հիմնադիր, «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ մանթաշովականներով արդեն երկրորդ անգամ հանդիպել էինք տնտեսագետ Tigran Jrbashyan-ին: Թեման Հայաստանի տնտեսության զարգացման ճանապարհներն էին: Մի քանի մեջբերում անեմ:

• Հայաստանի արտադրողականությունը մեկ ժամում 6 դոլար է: Համեմատելու համար ասեմ, որ Թուրքիայում մեկ ժամում 36 դոլար է: Կարո՞ղ ենք էսպես մրցակցել: Բնականաբար ոչ: Հետևաբար տնտեսություն զարգացնելու համար պետք է կենտրոնանալ արտադրողականության բարձրացման, ոչ թե աշխատատեղերի ստեղծման վրա: Շատ աշխատատեղերը դատապարտված են փակվելու, եթե չկա բարձր արտադրողականություն:

• Հայաստանի բիզնեսների 99.8 տոկոսը ՓՄՁ են:

• Հայաստանում 1000 մարդու հաշվին 20 բիզնես կա, բայց մեծամասնությունն առևտուր ու գյուղատնտեսություն են:

• Հայաստանի բիզնեսների 67 տոկոսը զբաղվում է առևտրով:

• Հայաստանում միջին աշխատողի մեկ ժամ աշխատանքը գեներացնում է 5.6 դոլար շահույթ: Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում այս թիվը կրկնակի ավել է

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել