Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գրում եմ առկա փաստեր, տղա եք, գտեք տրամաբանություն․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

ՖԲ օգտագտեր Արտուր Խոջաբաղյանն իր էջում գրել է․

«Հռետորական հարց։
Ինչո՞ւ են Նիկոլի կողմնակիցները էս սրացումների ֆոնի վրա քլնգում ՀԱՊԿ֊ին։
Չեմ հասկանում, «Ռաֆֆիկ նի չյոմ նե վինովա՞տ․․․»
հ․գ․ ինչո՞ւ են մեր ՊՆ֊ում վստահ, որ հաստատ կռիվ չի լինելու։
հ․հ․գ․ տենց անեկդոտ կա է,
֊ Ասում է ախպեր էսօր երկուշաբթի է, թե գարուն։
Պատասխանում է․
֊ Չգիտեմ, Նիվա եմ քշում։
Հիմա գրում եմ առկա փաստեր, տղա եք գտեք տրամաբանությունը․
1. Սյունիքի միջհամայնքային եւ միջպետական ճանապարհը մի զգալի հատվածում անցնում է Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակով ու տեղ ամեն ինչ խարխանդ է։ Օրեկան հարյուրավոր քաղաքացիական մեքենաներ են անցնում գնում։
2. Մյուս կողմից Սեւ լճի (եւ ոչ միայն) տարածքում սրանք մտել են մեր երկիրը ու դուրս չեն գալիս, սպառնում են մեծ կուտակումներով ու պատերազմով։
3. Ու էս կուտակումներն անում են մեր վերահսկողության տակ ընկած ճանապարհներով Արցախի մասում։
4. Սարերում ամեն ինչ կարելի է բացի կրակելուց ու անըդհատ տփում են իրար հայերն ու թուրքերը։
5. Սահմանամերձ այլ բնակավայրերում գրանցվում են անասունների գողություններ։
6. Գեղարքունիքում էսօր զոհ ենք ունեցել։
7. ՊՆ֊ն ամեն դեպքում խորհուրդ է տալիս քաղաքացիներին չգնալ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային հատվածներ։ (Նորից կարդացեք առաջին կետը…)
8.Ժողովուրդը խարխանդ լռված է, հիմնականում քննարկում են քաղաքական թեմաներ։ Նույնիսկ ասում են ռազմական դրությունը կվնասի ընտրություններրին։ ( Եսիմ, երեւի կարելի է ադրբեջանցիներին էլ գնացած ասած ապեր, մի բզբզացեք, չեք տեսնում ընտրություններ ենք անում, խանգարում եք։)

Ես անհամբեր սպասում եմ Նիկոլն իր ծննդի օրը լայվ մտնի ու ցույց տան, թե ոնց են տանը տորթ սարքում իրար հետ։ Տենց հավեսով կնայվի։
Այնպիսի տպավորություն է, որ դեպքերը մեր հետ չեն տեղի ունենում, ինչ որ հեռու տեղ, ասենք Լիբիայում բանում է սենց «լարված» վիճակ։»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել