Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թշնամուն սպանելը մեղք չէ, մենք պահպանում ենք մեր երկիրը. Տեր Վարազդատ քահանա Նաջարյան (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

«Աստված ժառանգություն է տվել մեզ մի փոքրիկ երկիր, սա ժառանգություն է, ինչպես որ ժառանգություն է մեզ մեր ընտանիքը։ Աստված հրահանգել է, որ մենք պահպանենք այն։ Երբ անիրավ թշնամին սադրանք է հրահրում և պատերազմ է սանձազերծում մեր երկրի դեմ, այն ժամանակ եկեղեցին դառնում է բանակ, ազգը դառնում է բանակ և բոլորս դառնում ենք բանակ, հոգևորականներն էլ դառնում են զինվոր և նվիրագրվում ենք այս սուրբ և նվիրական առաքելությանը»,-ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։

Նրա խոսքով՝  երբ երկրին վտանգ է սպառնում և այդ վտանգը հրահրել են հակառակորդները, պետք է վնասազերծել թշնամուն, անգամ կյանքից զրկելու միջոցով, դա պատվիրան է և պետք է սրբորեն պահել, դա միանշանակ մեղք չէ, որովհետև այդ կերպ պահպանում են երկիրը։

Տեր Վարազդատն ասաց, որ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը որպես կառույց գոյություն ունի արդեն 23 տարի և բանակում սպասավորում են մոտ 5 տասնյակ գնդերեցներ։

«Որքանո՞վ ճիշտ կլինի, երբ որ գնդերեցը խաղաղ պայմաններում իր զինվորի կողքին է, մարտական հենակետում իր զինվորի կողքին է, զինվորի հետ միասին է ճաշում, հանկարծ պատերազմ եղավ՝ չկա գնդերեցը, չկա նման բան»,-ասում է քահանան։

Նրա խոսքով՝ հոգևոր առաջնորդության ներկայությունը զորամասերում հնարավորություն է տվել կանխել բազմաթիվ ինքնասպանության փորձեր, քանի որ զինվորը կարող է չվստահել սպային, բայց գնդերեցին վստահում են անգամ անձնական գաղտնիքներ։

Քահանան նշում է, որ Վեհափառի իմաստությամբ ինչ-որ կերպ փրկել են Դադիվանք վանական համալիրը, սակայն թշնամին արդեն մի քանի կիրակի է խոչընդոտում է հայ ուխտավորների մուտքը վանական համալիր։

«Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որպեսզի մեր հոգևորականներն ինքնակամ լքեն վանքը, փորձում են Ուդի հոգևորականներ բերել այնտեղ և հրահրել ինչ-որ կռիվներ, բայց մեր հոգևորականները տեղի չեն տալիս։ Մենք հասնելու ենք նրան, որ մեր վանքերը ազատագրվելու են թուրքերի ոռնոցներից և այնտեղ կատարվող վայրագություններից»,-ասաց քահանան։

Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուրը՝ iravaban.net

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել