Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայաստանի թուրքամետ իշխանությունը պատրաստվում է ստորագրել երկրորդ կապիտուլիացիան. Վարուժան Գեղամյան (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ադրբեջանի կողմից այս պահին Հայաստանին պարտադրվում է երկրորդ կապիտուլիացիոն փաստաթուղթի ստորագրում, որի մասին արդեն գրել եմ (https://www.facebook.com/varujeans/posts/10223749269189980):

Քանի որ մեր հասարակության մեծագույն մասը հասկացել է, որ դա կործանարար ազդեցություն է ունենալու Հայաստանի պետականության վրա, նկատելի է հստակ ժողովրդական դիմադրություն։ Հենց այս ժողովրդական դիմադրությունը կոտրելուն է ուղղված ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունների և դրա պարագլուխ Ն. Փաշինյանի նոր ու անթաքույց քարոզը, որը մի քանի օր է՝ մեկնարկել է. Տավուշում, Արարատում և Հայաստանի այլ մարզերում ստելով համոզում են, որ Ադրբեջանին նվիրվող հերթական տարածքները մեր հողերը չեն։ Պատճառը պարզ է. կապիտուլյանտը չի կարողանում դիմադրել Ալիևին և որպեսզի պահի իշխանությունը, բոլորիս համոզում է, որ մեր հայրենիքի մասերը մեր երկիրը չեն և որ մենք դիմադրելու կարողություն չունենք։

Իրականում, սակայն, կա ոչ միայն դիմադրելու կարողություն, այլև ցանկություն։ Այս ամենի մասին հնարավորինս հանրամատչելի ձևաչափով ArmNews TVի եթերում խոսել ենք Lika Tumanyanի հետ։

Դիտե՛ք և տարածե՛ք, որովհետև կապիտուլիացիոն վարչակարգը վախենում է գրագետ, պատրաստված ու իրենց իրավունքները ճանաչող հայերից։

https://www.youtube.com/watch?v=bXHh6pe7jFU

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել