Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Նորաբույս «կոթողը» միանշանակ պետք է ապամոնտաժվի և հեռացվի. Համլետ Պետրոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Բարեկամներ,

ի պատասխան վերջին օրերին ինձ ուղված պաշտոնական, հանրային և անձնական հարցումների` Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» համալիրի տարածքում տեղադրված «կոթողի» վերաբերյալ, հարկ եմ համարում հայտարարել.

1. «Մենք ենք մեր սարերը» համալիրը` հենց համալիրը` արձանախումբն ու բարձունքը, որի վրա այն տեղադրված է, ավելի քան կես դար է, ինչ հանդիսանում է Արցախի և արցախահայության ամենընդունված, պաշտելի, ամենահայտնի և «թիվ մեկ» խորհրդանիշը: Այն բնական-մշակութային միասնական ու կատարյալ մի լանդշաֆտ է, որի ցանկացած փոփոխություն, հավելում կամ լրացում աղավաղում է արդեն կայացած կերպարն ու ընկալումը:

2. Այդ տարածքում ընդունելի չէ որևէ նորամուծություն` անկախ նրա ճարտարապետական, գեղարվեստական կամ ագգային արժանիքի, արժեվորման կամ մեկնաբանության:

3. Նորաբույս «կոթողը» որևէ առնչություն չունի հայ մշակույթի պատմական, ավանդական, այժմեական կամ խորհրդանշական որևէ դրսևորման հետ: Այն անհասկանալի, հանդուգն, խեղաթյուրող անհատական կամ խմբակային նախաձեռնություն է` ենթակա ժխտման` անկախ թե հայ հողի վրա որտեղ և ինչ նպատակով կարող է կանգնեցվել:

4. Երկրի նման օրհասական պայմաններում ես այն համարում եմ հակահայ, հակամարդկային, հոգեբանական տրավմա պատճառող նախաձեռնություն:

5. Ինչքան հասկանում եմ, այն կանգնեցվել է Արցախի օրենքների և կանոնակարգերի, համապատասխան գերատեսչությունների ընթացակարգերի անտեսմամբ, և միանշանակ պետք է ապամոնտաժվի և հեռացվի:

Համլետ Պետրոսյան

Լուսանկարն ուղարկել է Սերգեյ Շահվերդյանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել