Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանն ընտրել է Հայաստանին որպես Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի և Պարսից ծոց-Սև ծով նախագծի մասնակից երկիր. Փույա Հոսսեյնի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Փույա Հոսսեյնին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

🇦🇲🤝🇮🇷 Իրանը ընտրել է և ընդգրկում է Հայաստանին, որպես Հյուսիս – Հարավ տարանցիկ ճանապարհի նախագծի և Պարսից Ծոց – Սև Ծով նախագծի մասնակից երկիր: Այս հարցի վերաբերյալ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին այցելել է Հայաստան:

✅Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին Երևանում հայտարարեց Իրանի և Հայաստանի միջև բանակցությունների մասին՝ Պարսից ծոց – Սև ծով տրանզիտ ճանապարհի և Թավրիզ – Ջուլֆա և Երևան-Թբիլիսի երկաթուղային միջանցքների գործարկման համար, և ասաց. «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը և տարանցման գործընթացը առաջիկայում մեծ զարգացում կապրի»:

✴️Մոհամմադ Էսլամին, ով Հայաստան է այցելել Հյուսիս-Հարավ ճանապարհային նախագծում Հայաստանի ներգրավման նպատակով, նշել է, որ բանակցությունները Հայաստանի պաշտոնատար անձանց հետ տեղի են ունենում հինգ առանցքային հարցերի շուրջ: Նախարար Էսլամին մանրամասների մասին ասել է հետևյալը.

🔸️ «Առաջին հարցը Պարսից Ծոց–Սև Ծով միջանցքի գործարկումն է, որը մեր համար կարևոր օրակարգ է: Եվ այդ ճանապարհի գործարկումը պահանջում է իրենից բխող ենթակառույցների ու ճանապարհների ստեղծում կամ զարգացում, պոտենցիալի զարգացում»: ️

Նա նաև ասել է.

🔹️ «Երկրորդ առանցքային հարցը, որին պետք է հետևեն, Թավրիզ-Ջուլֆա և Երևան-Թբիլիսի երկաթուղիների հարցն է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի հետ բանակցությունների և այլ բազմակողմ բանակցությունների արդյունքով: Նպատակադրվել ենք ակտիվացնել այդ երկաթգիծը և այն գործարկել Հյուսիս-Հարավ ճանապարհի երկաթուղային մաս որպես»:

🔸️ Երրորդ առանցքային հարցի վերաբերյալ Էսլամին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև համատեղ նախագծերի գործարկման և արդիականացման գործում՝ իրանական ընկերությունների համար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ քննարկումներ է ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ, և ավելացրել է. «Բանակցությունների համաձայն, որոշվեց հայկական այդ նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել Իրանին: Բացի այդ, մենք կարող ենք առաջարկներ ներկայացնել իրանական կոնսորցիումի և իրանական ընկերությունների մի քանի խմբերի կողմից, որոնք պատրաստ են մասնակցելու հայկական ծրագրերին և ներդրումներ անելու հայկական նախագծերի մեջ: Իրանը կքննարկի այդ նախագծերի իրականացման և ֆինանսավորման փաթեթները, նաև՝ կգնահատի Հայաստանի առաջարկները և որոշումներ կկայացնելու այդ նախագծերը սկսելու վերաբերյալ»:

🔹️Հայ -իրանական բանակցությունների չորրորդ առանցքային հարց որպես՝ նախարար Էսլամին նշեց տարանցման և լոգիստիկայի զարգացման մեջ ներդրումների հարցը և ասաց. «Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք պետք է ձևավորվեն առևտրի և տարանցման գործընթացում, ապա դրանք պետք է նպաստեն ու աջակցեն առևտրին, որպեսզի այդ տարանցիկ ճանապարհը ավելի գրավիչ դառնա գործարարների և տրանսպորտային ընկերությունների համար »:

🔸️ Նախարար Էսլամին որպես բանակցությունների վերջին առանցքային հարց նշեց մաքսային և այլ վճարումների հարցը և ասաց. «Մաքսային և այլ վճարումները պետք է սահմանվեն այնպես, որ իրանական ընկերությունների համար գրավիչ դառնա ընտրել Հայաստանի տարանցիկ ճանապարհը»:Այդ կապակցությամբ որոշվեց, որ Հայաստանում ընդունվի համապատասխան օրենք, որի գործարկումը կգրավի իրանական ընկերություններին՝ նվազագույն ծախսերով ընտրելու Հայաստանի ուղին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել