Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Հայաստանի զարգացման համակարգի մոդելը». Հայեցակարգ. Անվտանգային-պաշտպանական համակարգ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

🔴 Երկրների զարգացման ազգային համակարգերն ու մոդելները հիմնվում են մի շարք կարևոր առանձնահատկությունների վրա, որտեղ հաշվի են առնվում նրա պատմությունը, մշակույթն ու ավանդույթները, ազգի հոգեբանական խառնվածքը, անհատականությունը, տնտեսական զարգացման մակարդը, գիտակրթական զարգացման աստիճանը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, ձեռնարկատիրական ակտիվությունը, պաշտպանունակությունը, սոցիալական և ազգային խնդիրները։

🔵 Օրվա հրամայականով թելադրված, «ՀամաԿարգ» ակումբը ջանքեր է ներդնում հատկորոշելու Հայաստանի զարգացման տեսլականը, միաժամանակ ակտիվորեն մասնակցելով երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործընթացներին։

🟠 Դուք նույնպես գտնվում եք Հայաստանի կայուն և ներդաշնակ զարգացման լուծումների, ուղղությունների և առաջնահերթությունների փնտրտուքի խաչմերուկում։ Եվ ուրեմն, սիրով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի զարգացման տեսլականի վերաբերյալ մեր մոտեցումները։

✅ Հաշվի առնելով այսօրվա առաջնահերթությունները և Հայաստանի (ընդմիշտ ներառյալ Արցախը) առջև կանգնած մարտահրավերները առաջնայնորեն ներկայացնում ենք Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի զարգացման վերաբերյալ մեր հայեցակարգային մոտեցումները։

= = = = = = = = = =

⚙️ «ՀամաԿարգ» ակումբի հիմնական նպատակն է նպաստել Հայ հասարակության ակտիվ և առողջ շերտերի (հանրային նախաձեռնություններ, զարգացման ծրագրեր, միություններ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր հատված, քաղաքական գործիչներ, մտավորականներ, գիտնականներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլն) ջանքերի համադրմանն ու Հայաստանի զարգացման (իրավա-քաղաքական, անվտանգային-պաշտպանական, տնտեսական, կրթական-գիտական-մշակութային) տեսլականի ձևավորմանն ու իրականացմանը։

🇦🇲 «ՀամաԿարգ» ակումբ

Երևան, մայիսի 24, 2021

ՀԱՎԵԼՎԱԾ 2. ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ-ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳ

«Եղիր այնքան ուժեղ, որ թշնամիդ չհանդգնի հաեւձակվել»։

Գարեգին ՆԺԴԵՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

Հայաստանի Զինված Ուժերի խնդիրը երկրի ռազմական անվտանգության ապահովումն է:Նշված խնդիրը իրականացնելիս Զինված Ուժերը ելնում են այն հանգամանքից, որ Հայաստանի բոլոր իրական եւ հավանական հակառակորդների ներուժը գերազանցում է Հայաստանի ներուժը, ուստի Հայաստանի զինված ուժերն առաջնորդվում են «Անընդունելի վնասի»ռազմավարությամբ: Այն է՝ հասցնել հարձակվող հակառակորդին այնպիսի վնաս, որի ծանրությունը կգերազանցի նրա կողմից տարած հաղթանակի օգուտները: Հայաստանի դեմ սանձազերծած եւ անգամ հաղթանակով պսակված պատերազմի հետեւանքները հակառակորդի համար պետք է լինեն այնքան (կանխատեսելիորեն) աղետալի, որ նա ի սկզբանե զերծ մնա հարձակումից:

Միեւնույն ժամանակ Հայաստանի Զինված Ուժերը անընդհատ կատարելագործում են իրենց հարձակողական ներուժը, որպեսզի բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի ստեղծման, հակառակորդի թիկունքում անհաղթահարելի հանգամանքների առաջացման, կամ այլ գործոնների ազդեցությամբ պայմանավորված ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում կարողանան օգտագործել ստեղծված «հնարավորությունների պատուհանը»:

Այս ռազմավարությունն իրացնելու համար Հայաստանի զինված ուժերը հենվում են

ժողովրդագրական եւ աշխարհագրական համատարածության, ճկունության, նորարարականության եւ ինքնաբավության սկզբունքների վրա:

Ժողովրդագրական համատարածություն. Երկրի ռազմական անվտանգության ապահովմանը մասնակցում են անխտիր բոլոր չափահաս քաղաքացիները: Նրանք ներգրավված են Գործող բանակում, Պահեստազորում եւ Աշխարհազորում (Տարածքային պաշտպանության ուժեր) ՝ ցանկացած պահի մարտի մեջ մտնելու ունակ շուրջ մեկ միլիոն «սվին»:

Աշխարհագրական համատարածություն. Երկրի ամբողջ տարածքը՝ եւ սահմանամերձ եւ ներքին շրջանները, հարմարեցված են հնարավոր մարտերի համար՝ կահավորված են ամրաշինական հատուկ կառույցներով եւ միջոցներով: Երկրի ամբողջ տարածքը վերածված է էշելոնավորված եւ ամրացված պաշպանական շրջանների՝ ներառյալ բուն բնակավայրերը, այնպես, որ ներխուժած հակառակորդը անգամ առաջխաղացման դեպքում ստիպված լինի անընդհատ կրել անհամաչափ կորուստներ:

Ճկունություն. Պատերազմում հաջողելու համար Հայաստանի Զինված Ուժերը պետք է գործեն հնարավոր առավելագույն արագությամբ եւ արդյունավետությամբ, ինչի համար դիվիզիոնային կառուցվածքից անցնում են բրիգադայինի:

Նորարարականություն. Հայաստանի Զինված Ուժերը տիրապետում են ամենաժամանակակից զինատեսակներին եւ սպառազինությունը, մարտի կառավարման, ավտոմատացման, կապի եւ հետախուզություան ամենաարդիական միջոցներին, ներուժի անհամաչափությունը լրացնելով հայրենական գիտական մտքի եւ արտադրության վրա հենվելով, առանձակի շեշտադրելով զանգվածային ոչնչացման մարտավարական զինատեսակներին համարժեք կոնվենցիոնալ լուծումները:

Ինքնաբավություն. Աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով Հայաստանը չի կարող լիահույս ապավինել զենքի, տեխնիկայի, վառելիքի, դեղորայքի, սննդամթերքի եւ այլ անհարաժեշտ պարագաների արտաքին մատակարարումներին: Ուստի ռազմական դրության համար անհրաժեշտ պաշարները ստեղծվում են վաղօրոք եւ համալրվում հնարավորինս տեղական արտադրողների եւ մատակարարների հետ համագործակցությամբ:

Զինված Ուժերը վերոնշյալ պարամետրերին հասցնելու համար պետք է իրականացնել հետեւյալ նվազագույն-անհրաժեշտ փոփոխությունները.

ԱՆՁՆԱԿԱԶՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

page2image13344

  1. Հայաստանի ողջ չափահաս գործունակ քաղաքացիական բնակչությունը այսուհետ զինապարտ են:
  2. Ըստ անձնակազմի ներգրավվածության աստիճանի Զինված Ուժերը կազմված են Գործող բանակից, պահեստազորից եւ աշխարհազորից:

    Գործող բանակ
  3. Գործող բանակը կառուցվածքի դիվիզիոնային համակարգից անցնում է բրիգադայինի:
  4. Գործող բանակը շարունակվում է համալրվել խառը՝ զորակաչային/պայմանագրայինսկզբունքով:
  5. Ժամկետային զինծառայություն անցնում են 18 տարեկանը լրացած եւ բժշկականհակացուցում չունեցող քաղաքացիները. տղամարդիկ ծառայում են 24 ամիս: Կանայք ծառյում են 4 ամիս իրենց բնակության վայրին ամենամոտ զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում: Պարտադիր ուսումնական փուլի ավարտին կանայք կամավոր կարող են շարունակել մնալ գործող բանակի կազմում՝անցնելով մարտական ծառայության:
  1. Վերականգնվում է ԲՈւՀ-ական կրթության հետ կապված տարկետումների նախկինում եղած համակարգը՝ քաղաքացին կարող է զորակոչվել նաեւ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո:
  2. Սպայական եւ պայմանագրային անձնակազմը ձեւավորվում է ժամկետային զինծառայություն արդյունքներով: Բանակում չի կարող լինել շարքային զինծառայության փորձ չունեցող հրամանատար:
  3. Շեշտակիորեն հզորացվում է անձնակազմի հետ տարվող աշխատանքների ուղղությունը, որին կից ներդրվում է հոգեբանական ծառայություն: Ծառայության նպատակներից մեկը թեսթային համակարգերի եւ մասնագիտական դիտարկման միջոցով սպայական ծառայության համար անհրաժեշտ հոգետիպով ժամկետային զինծառայողների բացահայտումն է: Ծառայության ավարտին այդպիսի հոգետիպ ունեցող անձանց պետք է առաջարկվի մրցունակ սպայական կարիերա:
  4. Հոգեբանական ծառայությունը պետք է բացահայտի նաեւ անձնակազմի հակվածությունները, նյարդային համակարգի առանձնահատկությունները եւ այլ նման չափորոշիչներ: Հետագա նշանակումները պետք արվեն այդ դիտարկումների հիման վրա:
  5. Սպայական կրթությունն ու ծառայությունը դառնում են բացարձակապես էլիտար: Սպան հայտարարվում է բացարձակ ազգային արժեք՝ համապատասխան մշակութային, վարքաբանական, սոցիալ-տնտեսական հետեւանքներով:

Աշխարհազոր (Տարածքային պաշտպանության ուժեր)

11. Աշխարհազորը երկրի համայնքներում ձեւավորված տարածքային պաշտպանության ուժերի համակարգն է: Այն համալրվում է տվյալ համայնքի բնակիչներով: Աշխարհազորային ստորաբաժանման խնդիրը իր համայնքի պաշտպանությունն է: Այսինքն սպառնալիքի պայմաններում տարհանվելու փոխարեն քաղաքացիները լիարժեքորեն մասնակցում են իրենց բնակավայարի պաշտպանությանը աշխարհազորային ստորաբաժանման կազմով կցվելով մարտը վարող կանոնավոր զորամիավորմանը:

12. Ժամկետային զինծառայությունն ավարտելուն պես, զորացրված անձը վերադառնում է տուն իր մարտական զենքով, անհատական պաշտպանության միջոցներով, ավտոնոմ գործողությունների համար հաշվարկված ռազմապաշարով եւ համալրում իր համայնքի աշխարհազորային ստորաբաժանումը:

13. Աշխարհազորային ստորաբաժանումները կառուցվածքով եւ ֆունկցիոնալ նշանակությամբ ներդաշնակելի են գործող բանակի ստորաբաժանումների հետ: Օգտագործում են տեղակայման վայրում առկա ենթակառուցվածքը, շարժակազմը: Ձեւավորում են սպառազինության, վառելիքի, դեղորայքի սեփական ռեզերվներ:

14. Աշխարհազորային ուժերը բաղկացած են հրաձգային ստորաբաժանումներից: Համալրվում են մնացորդային սկզբունքով՝ հրաձգային զինվորական մասնագիտություն ունեցող այն անձանցով, որոնք ներգրավված չեն Ակտիվ պահեստազորում կամ Առաջնային ռեզերվում: Ակտիվ պահեստազորում կամ առաջնային ռեզերվում ներգրավված ոչ հրաձգային զինվորական մասնագիտություն ունեցող անձնինք ռազմունակ տարիքից դուրս գալուն պես որպես հրաձիգներ համալրում են Աշխարհազորը:

15. Պաշտպանության տեղամասերը՝ գյուղեր, ավաններ, քաղաքի թաղամասեր, վաղօրոք կահավորվում եւ նախապատրաստվում են հնարավոր մարտերի:

16. Հաշվի առնելով տվյալ տեղամասի ժողովրդագրական, մասնագիտական եւ այլ սպեցիֆիկ առանձնահատկությունները մշակվում է մարտական հաշվարկ եւ պաշտպանության պլան, որն անընդհատ լրամշակվում եւ հաստատվում է վերադաս հրամանատարության կողմից:

17. Աշխարհազորային ուժերը ստորաբաժանման կազմով իրականացնում են մարտական պատրաստության եւ վարժանքների պլանը՝ ուսումնական տագնապներ, մարտական հրաձգություն եւ այլն:

18. Աշխարհազորային ցանկացած ստորաբաժանման կազմում գործում է նաեւ տարհանման ծառայություն, որի խնդիրը սպառնալիքի դեպքում ոչ ռազմունակ քաղաքացիների՝ ծերեր, երեխաներ եւ այլն, տարհանումն է:

Ակտիվ պահեստազոր

19. Ակտիվ պահեստազորը, պահեստազորի արագ արձագանքման հատվածն է, որը մշտապես պահվում է մարտական բարձր պատրաստության ռեժիմում:

20. Ակտիվ պահեստազորը համալրվում է կամավորության եւ համապատասխանության սկզբունքով: Ակտիվ պահեստազորը համալրել ցանկացող եւ համապատասխան քննությունները հանձնած անձը կցագրվում է ակտիվ պահեստազորի ստորաբաժանումներից մեկին

21. Իր ստարաբաժանման կազմով տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում է տագնապների եւ զորավարժությունների: Վարժանքների ընդհանուր տեւողությունը տարվա կտրվածքով մեկ ամսից ոչ պակաս է:

22. Մոբիլիզացիայի հայտարարման դեպքում ակտիվ պահեստազորայինը մարտական գործողությունների մասնակցում է իր ստորաբաժանման՝ (դասակ, էկիպաժ, մարտկոց) կազմում:

23. Պարբերաբար անցկացվող վարժանքների արդյուքնում ակտիվ պահեստազորայինի մարտական պատրաստությունը բարձր մակարդակի վրա է, նա ներդաշնակված է իր ստորաբաժանման անձնակազմի հետ, լիարժեքորեն տիրապետում է մարտական առաջադրանքին եւ մարտերի հնարավոր տեղանքին:

24. Մոբիլիզացիայի հայտարարման դեպքում առանց զինկոմիսարիատում կամ հավաքակայանում գրանցվելու միանգամից մեկնում է իր ստորաբաժանման կենտրոնացման շրջան եւ ստորաբաժանման կազմով անցնում դրված խնդրի կատարմանը:

25. Ակտիվ պահեստազորայինները վարժանքներից դուրս աշխատավարձ կամ այլ բնույթի նյութական փոխհանտուցում չեն ստանում: Վարձատրվում են միայն վարժանքներին եւ մարտական գործողություններին մասնակցլելու ժամանակահատվածի համար՝ գործող բանակում ընդունված սանդղակով:
26. Կարող են կիրառվել նաեւ անուղղակի խրախուսման միջոցներ՝ հարկային արտոնություններ, զեղչեր պետական ծառայությունների համար, կանոնավոր բանակում ներգրավված անձանց սոցփաթեթ եւ այլն:

27. Ակտիվ պահեստազորայինը տագնապի հայտարարման պահից սկսած մեկ ժամվա ընթացքում զենքով եւ սպառազինությամբ պետք է լինի նախանշված կենրոնացման շրջանում: Տագնապի հայտարարումից չորս ժամվա ընթացքում ակտիվ պահեստազորի ստորաբաժանումը պետք է լինի մարտական խնդրի կատարման տեղամասում:

Պահեստազոր

28. Ժամկետային զինծառայոթյունն ավարտելուն եւ զորացրվելուն պես ակտիվ պահեստազորը համալրել չցանկացող քաղաքացիները հաշվառվում են սովորական պահեստազորում:

29. 3 տարին մեկ անգամ մեկ ամսով զորակոչվում են հավաքաների, զորավարժությունների:30. Ռազմական դրության հայտարարման դեպքում զորակոչվում են ըստ գործող կարգի եւ համալրման անհրաժեշտության: Մինչեւ զորակոչվելը մնում են Աշխարհազորի իրենց տեղամասային ստորաբաժանման տրամադրության տակ:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ / ՖՈՐՏԻՖԻԿԱՑԻԱ / ԼՈԳԻՍՏԻԿԱ

page5image15808

31. Հայստանում այլեւս չկան առաջնագիծ եւ թիկունք հասկացություններ: Երկիրն ամբողջությամբ ընկալվում է իբրեւ առաջնագիծ եւ բաժանվում է 3 պաշտպանական գոտիների՝ արտաքին, միջին եւ ներքին:

32. Արտաքին պաշտպանական գոտին երկրի սահմաններն ու հարակից տարածքներն են, որտեղ սահմանի երկայնքով մեկ կահավորվում են էշելոնավորված պաշտպանական գծեր (խրամատներ, կապոնիրներ, բլինդաժներ եւ այլն): Տեղանքը մաքսիմալ հարմարեցվում է ապագա մարտերին:

33. Միջին պաշտպանական գոտին Արտաքին պաշտպանական գոտու օպերատիվ խորությունից ներս ընկած բնակավայերի կամ բնակավայրերի կլաստերիների, կոմմունիկացիոն հանգույցների եւ ռազմավարական այլ օբյեկտների շրջանաձեւ պաշտպանության համար ընտրված բնագծերն են, որոնք նույնպես կահավորվում են էշելոնավորված պաշտպանական ամրություններով:

34. Ներքին պաշտպանական գոտին բուն բնակավայրերն են՝ գյուղերը, ավաններն ու քաղաքների թաղամասերը, որտեղ նույնպես կատարվում են անհրաժեշտ ամրաշինական աշխատանքներ:

35. Երկրում ստեղծվում են սննդամթերքի, ջրի, վառելիքի դեղորայքի, սպառազինության, շինարարական եւ հատուկ այլ տեխնիկայի ինչպես նաեւ էլեկտրոնիկայի պաշարներ՝ ռազմավարական, օպերատիվ եւ մարտավարական նշանակության, այն հաշվարկով, որ երկիրը պետք է զուգահեռաբար պատերազմի իր բոլոր հարեւանների հետ՝ բնականաբար շրջափակված լինելով բոլոր կողմերից:

36. Երկրում հիմնվում է բանակի կողմից օգտագործվող հիմնական ռազմամթերքի արտադրություն (փամփուշտ, ական արկ, եւ այլն) եւ հիմնական տեխնիկական միջոցների որակյալ վերանորոգումն ու արդիականացումը ապահովող ենթակառուցվածք:

37. Վերագույքագրվում եւ վերագործարկվում է խորհրդային միությունից ժառանգություն մնացած ռմբապաստարանների համակարգը: Բոլոր նկուղներում, եթե թույլ են տալիս կոնստրուկտիվ առանձնահատկությունները կահավորվում են նոր ռմբապաստարաններ: Շինարարական նորմերի մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ այնպես, որ բոլոր նոր կառուցվող շինությունները ունենան պատշաճ ապաստարաններ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

38. Հանրակարթական համակարգի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի բոլոր աշակերտները, քոլեջների ուսանողները, յուրաքանչյուր տարի անցնում են ՈՄԱ-ի 10-օրյա դաշտային վարժանքներ:

39. Վերականգնվում են ԲՈՒՀ-երի ռազմական ամբիոնները, լսարանային պարապմունքներից զատ տարեվերջին ուսանողները մասնակցում են դաշտային վարժանքների:

40. Պոլիտեխնիկ ինստիտուտը վերածվում է ռազմական եւ երկակի նշանակության խնդիրների լուծման գիտա-հետազոտական ինստիտուտի:

41. Զորամասերում ստեղվում են կրթական լաբորատորիաներ (օր. Արմաթ)
42. Երկրի բոլոր քաղաքներում ստեղծվում են ԱԹՍ կրթական 65 լաբորատորիաներ

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

page6image13672

43. ՊՆ կողմից պատվերներ իրականացնող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին եւ անձանց ազատել, ԱԱՀ-ից, մաքսատուրքից, մաքսավճարից, շահութահարկից, շրջանառության հարկից:
44. Սահմանել հարկային արձակուրդի ռեժիմ ռազմակիրառական ուսումնասիրություններով զբաղվող անձանց համար:

45. Վերանայել պետական գնումների ընթացակարգերը, բարենպաստ մրցակցային պայմաններ ստեղծելով մասնակից ընկերությունների համար:
46. Խրախուսել երկարկի նշանակության հոսքագծերի ներդրումը
47. Սահմանել եկամտահարկի վերադարձ տեղական արտադրության զենք եւ զինամթերք գնելու դեպքում:

48. Զենքի վաճառք եկամտահարկի վերադարձով. Տեղական արտադրության զինամթերքի համար:
49. Ստեղծել երկրի անվտանգության ապահովման խնդիրների ձեւակերպման արդյունավետ համակարգ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել