Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ո՞րն է Բաքվին վերջնագիր ներկայացնելու «ողջամիտ ժամկետը». Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Իսկ ո՞րն է այն «ողջամիտ ժամկետը», որից հետո Փաշինյանն իբր այլևս չի հանդուրժելու ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ տարածքում։

ՀՀ խամաճիկային իշխանությունը չի համարձակվում Բաքվին վերջնագիր ներկայացնել՝ զորքերը Հայկական ԽՍՀ սահմաններից անգամ դուրս քաշելու պահանջով։ Բայց որքան երկարի ադրբեջանական օկուպացիան, այնքան այն սկսելու է սովորական մի բան ընկալվել միջազգային համայնքի ու նաև մեր իսկ աչքերում։ Իսկ թուրք-ադրբեջանական բռնազավթումը կարող է ձգվել տարիներ և տասնամյակներ։ Հյուսիսային Կիպրոսը՝ վկա։ Բացի այդ, հայկական կողմից զինված դիմադրության չհանդիպելով, թուրք-ադրբեջանցիք փորձելու են ընդլայնել և ավելացնել մեր տարածքի խորքում հաստատած իրենց հենակետերը։

Իսկ ի՞նչ է մտածում Բաքվին վերջնագիր ներկայացնելու «ողջամիտ ժամկետի» մասին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը։ Ի՞նչ է մտածում այդ մասին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմությունը։ Ցավոք, տպավորությունս այն է, որ բոլորն էլ որոշել են առնվազն մինչև հունիսի 20-ը հանդուրժել ադրբեջանական ներթափանցումներն ու սողացող օկուպացիան։ Իսկ թե դրանից հետո ի՞նչ են մտադիր ձեռնարկել՝ անգամ դա չեն ասում։

Այնինչ թշնամուն հնարավորինս շուտ պետք է ներկայացնել և՛ դիվանագիտական, և՛ ռազմական վերջնագիր։ Հարկավոր է շտապել և պատրաստվել ուժգին հակահարված հասցնելուն։ Այլապես թուրքը ոչ թե հեռանալու է, այլ միայն ավելի և ավելի մոտենալու…

Արմեն Այվազյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել