Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանը ծանր ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստանի ու Նախիջևանի հետ սահման

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Իրանի հյուսիսում հեռարձակվող Günaz TV հեռուստաընկերության պանթյուրքական կայքը գրում է, որ իրանական բանակի հետախու զական ինքնաթիռները թռչել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Բացի դրանից, ըստ կայքի, Իրանը ծանր ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստանի ու Նախիջևանի հետ սահման: Հաղորդում է yerkir.am-ը:

Թեհրանից օդ բարձրացած ինքնաթիռը հատել է Կասպից ծովն ու մտել Արդաբիլ նահանգի հյուսիս, այնուհետև Ադրբեջանի սահմանից Հայաստանի ու Նախիջևանի սահմանային գոտիով թռչելով, վերադառնում Թեհրան:

Կայքը պնդում է, որ «միաժամանակ Հյուսիսային Ադրբեջանի (Ադրբեջանի Հանրապետություն, Իրանի պատմական Ատրպատական–Ադրբեջան շրջան, որի նկատմամբ Ադրբեջան պետությունը հավակնություններ ունի) և Հայաստանի սահմանների սահմանազատմանը, ինչպես նաև Զանգեզուրում (Սյունիք) Սև լճի տարածքում ադրբեջանական զորամասերի տեղակայմանը ի պատասխան Երևանն ու Թեհրանը փորձում են սադրանքի ենթարկել Ադրբեջանի ազգային անվտանգությունը»:

Նյութի աղբյուրը՝ yerevan-times.com

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել