Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքի հետ հարևանություն անելու մասին. Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Դավիթ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եկեք մի բան պատմեմ

Շատերդ գիտեք` կար ժամանակ, երբ Տավուշի Հովքում թուրքեր էին ապրում: Իսկ ի՞նչ պետք է աներ ճիվաղը. քանդեր, ավիրեր, հողին հավասարեցներ մեր պատմությունն ու մշակույթը:

Մեկ, երկու տարի առաջ մի լավ ընկեր բնության հետ շփվելիս պատահաբար հայտնաբերում է խաչքարի մասունք, սկսում ուսումնասիրել…

Գիշերը երազում տեսնում է վանական ամբողջ համալիրը և արդեն հաջորդ օրվանից սկսում փնտրել…

Հայտնաբերված գանձերը տեսնում եք ինքներդ՝ 7-րդ դարի հին խաչքար, եկեղեցի ու էլի խաչքարեր`տարբեր դարերի:

Այո, սրանք քարեր չեն, այլ շնչող, ապրող և ապրեցնող հոգիներ….

Ի՞նչ է արել խուժանը.

քանդել, հողին է հավասարեցրել ամբողջը, թալանել, ինչ կարող էր, անգամ քարերը, իսկ մնացածը լցրել փոսի մեջ, ծածկել հողով, ջնջել՝ մաքրել, մեր պատմությունը:

Այսպես են զավթում հողերը:

Վանդալիզմը հենց այնպես չեն անում, վանդալիզմը գործողություն է, որի պատճառը հազարամյա պատմության հետքերը վերացնելն է:

Այսպես, հողը «դարձնում» է իրենը, որ հետո հորինի լեգենդներ, ստեղծի նոր «պատմություն»:

Թուրքի հետ հարևանություն անելու մասին.

Պատմությունից դասեր չքաղեցինք, դրա համար էլ էս օրին ենք: Մեր ազգային մեծագույն խնդիրներից մեկը օրով\օրվա համար ապրելնա եղել, լկտիությունը՝ «օրվա լավը» ներկայացնել` որպես ապագայի լուսավոր օրվա սկիզբ(((

Թե բա առևտուր

Ձեր առևտրական **********

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել