Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մայիսի 22-ին (ժամը 18:00) հավաք Գորիսում իրավիճակով մտահոգ բոլոր անձանց համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Արտուր Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կայացավ այսօրվա հավաքը։ Եկել էին մարդիկ, ովքեր անհանգստացած են ստեղծված իրավիճակով եւ լուծումներ են փնտրում։

Կիսվեցինք տեղեկատվությամբ, քննարկեցինք հնարավոր լուծման տարբերակներ։ Բոլորին հուզող հիմնական թեման մեր սահմաններում ստեղծված անորոշ ու լարված վիճակն է։

Ի դեպ, ոմանք անհանգստացած են քաղաքական շահարկումներից, ոմանք էլ պնդում էին որ մենք շատ մեղմ ենք մեր գործողությունների եւ հայտարարություններում հնչած որակումների մեջ։

Հարգելով բոլորի դիրքորոշումը, ցանկանում եմ շեշտադրել, որ մեր հիմնական սկզբունքն անկեղծությունն է՝ ինքներս մեր հանդեպ եւ եթե առկա վիճակը ենթադրում է կոշտություն, ապա մենք չենք խուսափի դրանից։

Մեզ հիմա անհրաժեշտ է միաբանություն եւ կենտրոնացում կոնկրետ խնդիրների շուրջ։ Եւ կարծում եմ, որ դա՛ է պատգամը մեր եղբայրների, ովքեր ննջում են «Կարմիր արձանի» հարակից եղաբայրական գերեզմանում։

Ուրեմն թող «Կարմիր արձանը» լինի մեր միասնականության հարթակը, որտեղ կհնչեն ընդհանուր խնդիրներ եւ նպատակներ, իսկ քաղաքական հարցերով հանդիպումներ կանենք քաղաքի այլ հատվածներում, օրինակ հենց հրապարակում։ Այսպես թե այնպես, դա լինելո՛ւ է, բայց այս հարցերը տարանջատել է պետք։

Մեզ մի վայր է պետք, որտեղ բոլորս գալիս ենք միաբանությամբ, միմյանց հանդեպ սիրով, հանդուրժողականությամբ, հարգանքով եւ մեր միասնական երազանքով։ Եւ այդ վայրը թող լինի Կարմիր արձանի մերձակայքը։

Վաղը 18:00, էլի կհավաքվենք Կարմիր արձանում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել