Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արեւմուտքը համաձայնվեց չեղարկել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Փույա Հոսսեյնին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

🇮🇷 Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ

🔸️Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Նա մեկնաբանել Է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:

🔹️«Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում Է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արեւմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»: Նախօրյակին Իանի նախագահն ասել Է, որ Վիեննայում բանակցություննարը կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել Է Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց Է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել